Последние новости

ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՑ ՀԿԵ-Ն ՍԿՍՈՒՄ Է ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂՈՎ

Հունիսի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կսկսի իրականացնել ամառային ուղևորափոխադրումներ Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Ամառային ուղևորափոխադրումների սեզոնը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։

Ի տարբերություն նախորդ տարիների ՝ Բաթումի երթուղով փոխադրումը կիրականացվի շաբաթական երկու անգամ ՝ Երևանից երեքշաբթի և ուրբաթ օրերին, Բաթումից մեկնումը՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին ։ Շաբաթվա մյուս օրերին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով ուղևորափոխադրում կիրականացնի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով ,ուղևորություն Երևանից՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, կիրակի օրերին, իսկ ուղևորություն Թբիլիսիից՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, կիրակի օրերին: Երկու միջազգային երթուղիների համատեղումը կապված է Թբիլիսիի ուղղությամբ պահանջարկի մեծացման հետ ։

Երկու միջազգային գնացքները ներառում են ժամանակակից, հարմարավետ վագոններ, որոնք ձեռք են բերվել ՀԿԵ-ի կողմից 2021 թվականին ։ Վագոնները համալրված են ժամանակակից օդորակման համակարգով, Wi-Fi-ով, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններ։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՌԱՋԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՆԱՑՔԸ
    2025-06-26 17:20

    «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։

  • ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
    2025-06-14 15:58

    2025 թվականի հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։

  • ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ-ՇՈՐԺԱ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
    2025-06-11 10:15

    Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։

  • ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ ԷՋՄԻԱԾԻՆ–ՄԱՍԻՍ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ
    2025-05-26 08:49

    2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։