Վիրավորվել է վրանում, քնապարկով են իջեցրել գյուղ. ինչո՞ւ է ոտքից վիրավոր զինվորը մահացել
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում մանրամասներ է հայտնել մայիսի 28-ին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանի` թշնամու գնդակից վիրավորվելու և մահվան դեպքով։
Նշենք, որ Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել էր հրազենագնդակային վիրավորում և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ մայիս 29-ին, ժամը 03:47-ին արձանագրվել է նրա մահը:
Աբրահամյանը գրել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածում, որոնք ներկայացնում են Դավիթ Վարդանյանին խոցելու պահը։ Ըստ Աբրահամյանի՝ Վարդանյանը վիրավորումը ստացել է, երբ գտնվում էր վրանում։
«Լուսանկարներում տեսանելի է վրան, որը ենթադրաբար, մեր զինծառայողների կացարանն է։ Երբ մեր զինծառայողի զոհվելու օրն ինձ ասացին, որ խոցման պահին զինծառայողը գտնվել է վրանում (առհասարակ զորքերի պահպանության այդ հատվածում զինծառայողները վրանում են ծառայություն կրում), հիշեցի այս իշխանությունների հավաստիացումները, որ առաջնագիծն ապահովված է համապատասխան կացարաններով։ Եթե նույնիսկ վրան տեղադրվել է, ապա ի՞նչ որոշումների հիման վրա է այն տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում»,- գրել է պատգամավորը։
Իր հերթին, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, նշել է, որ տղան զոհվել է, քանի որ քնապարկի մեջ են իջեցրել մինչև գյուղ:
«Պատկերացրե՛ք՝ ինչքան արյուն կորցրած կլինի ճանապարհին, մինչդեռ վիրավորված է եղել ընդամենը ոտքից, հանգիստ պիտի փրկեին...Անմխիթար ճանապարհներ, հերթապահ մեքենա չկա հեռու դիրքերում....Ո՞նց, ո՞նց կարող եք այսքան դաժան վարվել սեփական ժողովրդի հետ...»,- գրել է նա։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը) նախատեսված հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 18:31
Первопрестольный Святой Эчмиадзин немногим ранее выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-27 18:30
Скорейшая реализация транспортных проектов в Сюникской области откроет для Ирана короткий маршрут к бассейну Черного моря через территорию Армении. В то же время этот путь свяжет Ереван с государствами Персидского залива и иранским портом Чабахар. Об этом заявил посол Ирана в Армении Мехди Собхани на пресс-конференции в пятницу.
-
2025-06-27 17:18
Россия готовит письмо для Армении, в котором констатирует противоречия ее норм по сближению с Евросоюзом правилам Евразийского экономического союза (ЕАЭС). Об этом сообщил вице-премьер Алексей Оверчук, отвечая на вопрос ТАСС.
-
2025-06-27 17:16
Первопрестольный Эчмиадзин подтвердил намерение предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна отправится в Ереван, чтобы предстать в Следственном комитете.