Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ՍԱ ԿԲԵՐԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԲԱՑ, ԿՈՇՏ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ
Արցախը, նրա գոյությունը տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոնն է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Նա նշել է, որ եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում, իսկ դրանից հետո՝ նաև հարակից շրջաններում, որից հետո աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանումն ավանդական միջոցներով (աշխարհառազմավարական հակակշիռների համակարգ և այլն) գործնականում անհնար կլինի։
«Սա կբերի ուժային կենտրոնների բաց, կոշտ և անմիջական առճակատման։ Իսկ ի՞նչ կարող է լինել, երբ անհնար է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանել ավանդական միջոցներով, և երբ համաշխարհային և տարածաշրջանային մեծ տերությունները բացահայտ հակադրվելու են միմյանց։ Կարծում եմ՝ պատասխանը շատ պարզ է. աշխարհը նույնիսկ կարող է հայտնվել միջուկային պատերազմի շեմին»,-նշել է նախարարը գրառման մեջ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 18:55
Бывший глава общины Урцадзор Рафик Андреасян арестован на два месяца. Об этом Sputnik Армения сообщили в Антикоррупционном комитете Армении.
-
2025-06-17 18:53
Китай рассматривает Армению в качестве одного из четырех сухопутных маршрутов для эвакуации своих граждан из Ирана. Об этом сообщает диппредставительство КНР в Тегеране.
-
2025-06-17 18:50
В Ереване только что задержали бизнесмена, благотворителя Самвела Карапетяна.
-
2025-06-17 18:46
Совместные армяно-иранские инфраструктурные проекты не пострадают в результате военной эскалации между Ираном и Израилем. Об этом заявил посол Ирана в Армении Мехди Собхани, отвечая на вопрос Sputnik Армения.