Последние новости

Մոսկվայում բացվել է գաղտնի հետախույզ Վարդանյանի հուշարձանը

Լեգենդար գաղտնի հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի հուշարձանը բացվել է Մոսկվայում՝ նրա անունը կրող № 2070 դպրոցի տարածքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Վարդանյանը համարվում է ռուսական գաղտնի հետախուզության ամենավառ խորհրդանիշներից մեկը, ում հարյուրամյակը լրանում է հունիսի 28-ին։ Դպրոցը գտնվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության գլխավոր գրասենյակի մոտ։

Հուշարձանի հեղինակը քանդակագործ Ալեքսանդր Գոլովաչովն է։ Ավելի վաղ նա «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Վարդանյանին պատկերել է բազմաթիվ լուսանկարներից նրա հայտնի կեցվածքով՝ ձեռքերը մեջքին և «մտավորականի նուրբ ժպիտը՝ առնական դեմքին»։

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Արտաքին հետախուզության ծառայության փոխտնօրեն Եվգենի Կոլեսնիկովը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք, արտաքին հետախուզության վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչներ, № 2070 դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ։

«Բոլորս գիտենք, որ նա և նրա կինը՝ Գոհար Վարդանյանը, երկար տարիներ աշխատել են արտերկրում՝ որպես գաղտնի հետախույզներ։ Գևորգ Անդրեևիչն իր ընտրությունը կատարել է 16 տարեկանում և բռնել է ֆաշիզմի դեմ պայքարի ուղին։ Դրանից հետո նա տասնյակ ուշագրավ գործողություններ է իրականացրել արտերկրում՝ բացահայտելու մեր հայրենիքի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները և յուրաքանչյուր ուղևորությունից վերադարձել է հաղթանակով»,- ասել է Կոլեսնիկովը։

Գաղտնի է համարվում այն հետախույզը, որն աշխատում է օտար պետությունում՝ այս կամ այն երրորդ երկրի քաղաքացու անվան տակ: Գաղտնի հետախույզը գործում է իր համար մանրազնին մշակված լեգենդի համաձայն, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ