ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է 50-50 ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐԻԿԱԴՆԵՐԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄՈՒՄ
Սպանության փորձեր և ամեն տեսակի սադրիչներ
Ոչ մի իշխանություն իրեն թույլ չի տվել այսպիսի վայրագ հաշվեհարդարներ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ. բացառություն դարձավ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած Փաշինյանի ռեժիմը։ Մայիսի 30-ին և հաջորդ օրերին մորեգույն ու սև բերետներն անցան ամեն չափ ու սահման, ակտիվիստ Արսեն Նիկողոսյանն ասաց, որ հայ ոստիկանները պատրաստ են սպանել:
«Հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիները» իրական ժամանակի ռեժիմով հեռուստաէկրաններին տեսան սպանության փորձերի դրվագներ: Եթե մի խումբ ոստիկաններ ողջ ուժով զարկում են ակցիայի մասնակցի գլուխն ասֆալտին, իսկ մյուս մասնակցի կոկորդը սեղմում՝ խռխռալու աստիճան, ապա ակներև է սպանության փորձը. այլ բնորոշում այդ գործողությունները չունեն։ Ոստիկանությունը հպարտությամբ հայտարարում է հատուկ միջոցներ չկիրառելու մասին, բայց արցունքաբեր գազով ու ջրցան մեքենաներով մարդկանց սպանել հնարավոր չէ, իսկ այ խեղդելով ու գլուխն ասֆալտին զարկելով շատ հեշտ է։
Ռեժիմը կիրառում է Ազգային-ազատագրական շարժման մասնակիցների վրա ներգործելու բոլոր միջոցները. սուտ մատնություններից մինչև տարեց մարդկանց ու դեռահասների դաժան ծեծ։ Ֆրանսիայի հրապարակ կանոնավորապես այցելում է Ավիկ գործակալական մականունով սադրիչը, որը հաշվառման է կանգնած որպես թմրամոլ։ Չնայած Փաշինյանի ջանքերին, ժողովուրդը հետևում է ոչ թե կառավարության ու խորհրդարանի աշխատանքին, այլ Երևանի փողոցներում տեղի ունեցող իրադարձություններին։ Նույնիսկ հայկական արբանյակի մասին սուտը ուշադրություն շեղեց լոկ կարճ ժամանակով։ Հայաստանում և Արցախում մարդիկ անհանգստանում են փողոցային պայքարի մասնակիցների համար և սպասում, թե երբ է այդ պայքարն ավարտվելու դավաճանի հրաժարականով։
Գիտակցելով, որ ժամանակն աշխատում է իր դեմ, կապիտուլյանտը դիմեց ծայրահեղ միջոցների. մայիսի 30-ին ոստիկանությունը հատեց դաժանության սահմանագիծը, մորեգույն ու սև բերետավորները դահիճների պես պահեցին իրենց՝ բռնություն կիրառելով նաև պատգամավորների նկատմամբ: Ժողովուրդն իր հերոսներն է համարում Իշխան Սաղաթելյանին, Արամ Վարդևանյանին, Տիգրան Աբրահամյանին, Արծվիկ Մինասյանին, Աննա Մկրտչյանին և այլ պատգամավորների, որոնք ամեն օր փողոցային պայքարի առաջին շարքերում են։ Իսկ Նիկոլն այդպես էլ կմնա կառավարության գլխավոր մասնաշենքի երկաթե ճաղերի հետևում։
Գազանաբարո ծեծուջարդին, ընդդիմության պատգամավորների համոզմամբ, մասնակցում են օլիգարխների ոստիկանական համազգեստ հագած թիկնապահները, իսկ քրեական գործեր հարուցելու համար գործի են դրված ամեն տեսակի սադրիչները։ Նրանք հայտնի անձանց վարկաբեկելու հանձնարարություն են կատարում։ Մեխանիզմը հայտնի է. սադրիչը մոտենում է ընդդիմադիր գործչին, սկսում խոսել նրա հետ փողի մասին, հետո փոխանցում ձայնագրությունը ԱԱԾ-ի կամ ոստիկանության աշխատակցին ։ Ձայնագրությունը մոնտաժում են, արդեն դրա հիման վրա մեղադրանք ներկայացնում, ինչպես դա արել են Ավետիք Չալաբյանի հետ։ Այլ սադրիչներ էլ տեսախցիկների առաջ ասում են, թե մայիսի 1-ից Ֆրանսիայի հրապարակը վերածվել է թմրամոլների որջի, երրորդները՝ պնդում, թե ակցիաների մասնակիցները կաշառված են և այլն։
Դավաճանը՝ մեծատառ «Դ» տառով, զրկում է հայերին պետությունից…
Փողի թեման, իբրև Ազգային-ազատագրական շարժման հիմք, շահագործվում է մշտապես: Նիկոլի քարոզչամեքենան փորձում է համոզել Արևմուտքին, թե հայերը պայքարի են ելել հանուն փողի, այլ ոչ թե հանուն հայրենասիրական նպատակների։ Դավաճանը՝ մեծատառ «Դ» տառով, զրկում է ժողովրդին պետությունից և ասում, թե փողոց դուրս եկած մարդիկ պահանջում են իր հրաժարականը հաստատուն վարձավճարի դիմաց։
Որպեսզի համոզի արտաքին լսարանին, թե ազգային-ազատագրական պայքարին մասնակցում են քաղաքական ուժերի կողմից վարձված զանգվածներ, Փաշինյանը հրամայել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին հանդես գալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ։ Ավելի վաղ ռեժիմը մշակել էր հանցավոր ճանապարհով ձեռք բերված սեփականության բռնագանձման մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծ։ «Ուսապարկերը» միամտաբար կարծում էին, թե այն կազմի ընդլայնումը, որի վրա կտարածվի բռնագանձումը, կվախեցնի ընդդիմությանը։ Չստացվեց, ուստի անցան հաջորդ քայլին։
Քյարամյանը շրջանառության մեջ է դրել Քր.օր.-ում փոփոխություններ մտցնելու նախագիծ, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում արտոնված կամ չարտոնված ակցիաներին անձի (անձանց) մասնակցության կամ չմասնակցության նյութական խրախուսման համար: Այս պահին գործում է հոդված, որը պատասխանատվություն է նախատեսում ընտրակաշառքի համար, և որով, հիշեցնեմ, մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Այդ հոդվածը գործում է միայն նախընտրական շրջանում, մինչդեռ Քյարամյանի նախագիծը տուգանքի, հասարակական աշխատանքների, գործունեության առանձին տեսակների արգելանքի, ինչպես նաև բարձր պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկման տեսքով պատասխանատվություն է նախատեսում զանգվածային ակցիաներին մասնակցելու (չմասնակցելու) դրդող նյութական պարգևի համար։ Նախագիծը ներառում է նաև պատիժ՝ ազատության սահմանափակման և բանտարկության տեսքով…
Ցանկացած կաշառքի առկայություն դժվար է ապացուցել, բայց ռեժիմի ծառաները որևէ բան ապացուցելու հարկ չունեն։ Ցանկացած սադրանք, «հանցագործության» մասին ցանկացած հաղորդում և շինծու ապացույց օգտագործվում է քրեական գործեր հարուցելու համար, իսկ ռեժիմին ծառայող դատավորները կալանքի սանկցիաներ են տալիս: Ռեժիմը ձգտում է թուլացնել ընդդիմությանը՝ փողոցային պայքարի ակտիվիստների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի կիրառման միջոցով։
Դավաճանի բռնապետության դեմ պայքարին չկարողացավ խանգարել վիրավորանքի համար հոդվածի քրեականացումը, չխանգարեց այն մարդկանց թվի բազմապատիկ ավելացումը, որոնցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը՝ ապօրինի հարստացման պատրվակով, չի օգնի նաև բողոքի զանգվածային ակցիաներին մասնակցելու համար կաշառքի մասին հոդվածի քրեականացումը: Ազգային-ազատագրական պայքարը թևակոխել է մի փուլ, երբ ռեժիմի ուժերն ու փողոց դուրս եկած մարդկանց ուժերը աստիճանաբար հավասարակշռվում են։ Բարիկադների երկու կողմում ուժերի հարաբերակցությունը 50-50 է:
Բարդակը շուտով կավարտվի
Նախարարներն արգելել են ոստիկաններին, որ թույլ տան պատգամավորներին մտնել կառավարական շենքեր, որպեսզի չպատասխանեն նախապես հնչեցված հարցին։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները հարցնում են նախարարներին, թե ինչպես են վերաբերվում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների մասին իրենց հայտարարության տեքստին։
Նախարարները, մարզպետները, քաղաքապետները հրաժարվում են պատասխանել այդ հարցին, իսկ ոստիկանները հարձակվում են փողոցային ակցիաների այն մասնակիցների վրա, որոնք գոչում են իրենց երեսին. «Ոստիկանը Նիկո՛լ է»։ Դեռ վերջերս հնչում էր «Ոստիկանը Նիկոլ չէ՛» կարգախոսը, բայց իրավիճակը փողոցներում այս օրերին ծայրաստիճան սրվել է։ Մայիսի 31-ին կառավարության 3-րդ մասնաշենքին մոտեցան երկու պատգամավոր։ Նիկոլն անմիջապես ոստիկանական զորք ուղարկեց այնտեղ՝ «ներս չթողնե՛լ» հրամանով։
Կապիտուլյանտը դեպի խաղաղության համաձայնագրի ստորագրում է գնում բռնության և տեռորի միջոցով, բառացիորեն քայլելով դիակների վրայով. մայիսի 28-ին հայկական դիրքերի գնդակոծության հետևանքով վիրավորվեց ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանը: Վիրավորվել էր ոտքից, վրանում գտնվելիս։ Նիկոլը 44-օրյա պատերազմից հետո այդպես էլ չկահավորեց դիրքերը։ Զինվորին կարելի էր փրկել, բայց չափից շատ արյուն էր կորցրել, մինչ նրան կհասցնեին բժիշկների մոտ։ Հարկատուների գրպանից կորզած միլիոնները շռայլվում են ոստիկանների պարգևավճարների վրա։ Սահմանը հսկում են 18-ամյա տղաները, իսկ 100 կգ քաշով մորեգույն բերետավոր հաղթանդամ բուղաները մայրաքաղաքի փողոցներում խեղում են տարեցներին ու դեռահասներին։ Բարիկադների երկու կողմում ուժերի 50-50 հարաբերակցությունը ամենահավաստի երաշխիքն է, որ բարդակը շուտով կավարտվի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 09:39
Ровно 7 лет назад, в июле 2018 г., на пике популярности Пашинян совершил первый визит в Брюссель. Вернувшись, не пытался скрыть разочарование и даже прибегнул к скандальному заявлению о том, что нам не нужны мелкие деньги, так как, достаточно потрясти наших олигархов, чтобы из их карманов выпало столько, сколько обещали дать из Европы.
-
2025-07-14 09:17
"Положили на стол 2 пустые гильзы, несколько охотничьих ружей с их лицензиями и объявили, дескать, предотвратили теракт", – констатировал тюрколог Тиран Локмагезян за сутки до ареста депутата от фракции "Айастан" Артура Саркисяна. Ему предъявили обвинение в пособничестве терроризму на основании найденной при обыске карты Еревана. 10 июля к уже имеющимся вещественным "доказательствам" добавились майка с надписью "Смерть или свобода", игрушечная граната и детали командной игры, участники которой стреляют друг в друга краской. О прослушанных беседах архиепископа Баграта Галстаняна и высказываниях архиепископа Микаэла Ачапахяна уже говорилось неоднократно, а потому особо вдаваться в детали не будем.
-
2025-07-11 09:13
Стремительное развитие событий после визита Пашиняна в Стамбул не оставило даже тени сомнения в том, что верхушка режима повторит попытку штурма Святого Эчмиадзина после провала 27 июня первой попытки силами СНБ, СК и Службы полиции. 8 июля Пашинян объявил, что лично возглавит вторую попытку. Это может случиться уже сегодня или завтра… Он сказал, что освободит святыню от Ктрича Нерсисяна (мирское имя Католикоса Гарегина Второго). Может, для начала следовало освободить от азербайджанских оккупантов 30% поверхности Черного озера, окрестности Ишханасар, 21 км трассы Горис-Капан, кладбище в Неркин Ханд, отнятые азербайджанцами дома армян в Шурнухе, позиции в Джермуке, пастбища в Гегаркунике?.. Или азербайджанские оккупанты мешают Пашиняну гораздо меньше, чем Католикос Всех Армян, который не желает плясать под его дудку?!
-
2025-07-10 09:05
После многотысячной акции 4 июля в поддержку российского предпринимателя и благотворителя Самвела Карапетяна Пашинян пережил новую серию панических атак, о чем свидетельствуют утечки из-за неплотно запертых дверей центрального офиса ГД в столице. Больше всего главаря правящей верхушки напугали транспаранты с надписью "Нашим способом!" и аналогичные надписи на белых майках участников акции. Если в дни "революции" 2018 г. по Еревану разгуливали люди в кепках и майках, на которых красовался портрет Никола с надписью "Духов!", то после 4 июля 2025 г. по Еревану ходят молодые люди в майках с надписью "Нашим способом!". Карапетян из тюремной камеры передал своим соратникам, что дальнейшие действия должны сопровождаться "объединением вокруг принципиально новой силы".