Հռիփսիմե Ստամբուլյան․ Նիկոլը հատեց բոլոր կարմիր գծերը
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի կարծիքով՝ երեկ իշխանությունը հատեց հնարավոր բոլոր կարմիր գծերը՝ բացահայտ պատերազմ հայտարարելով սեփական ժողովրդին։
«Ավելին, խաղաղ ակցիա իրականացնող մեր քաղաքացիների նկատմամբ ոստիկանական հատուկ միջոցներ կիրառելու հրաման տված Նիկոլն ու նրա հրաման կատարողներն այնուհետև սկսեցին տեղեկատվական արշավը՝ կատարվածի մեջ մեղադրելով ցուցարարներին։ Ես դժվարանում եմ քաղաքակիրթ ձևակերպումներ գտնել՝ իշխանությունը ուժով պահող այս բանդայի գործողություններին գնահատական տալու համար․․․», - Facebook-յան իր էջում գրել է պատգամավորը:
Նա հայտնել է, որ երեկվա դեպքերի հետ կապված հետամուտ են լինելու, որ բոլոր մեղավորները պատասխան տան օրենքի ողջ խստությամբ։
«Ժողովրդի ուղղությամբ լուսաձայնային նռնակներ արձակողն ու նման հրաման տվողն անպատիժ չեն մնալու։
Իհարկե, այստեղ ասելիք ու անելիք ունեն նաև միջազգային կազմակերպությունները, իրավապաշտպան ընկերակցության ներկայացուցիչները, Նիկոլին ու «հայկական ժողովրդավարությունը» սատարողները։
Հարգելի՛ գործընկերներ, դու՛րս եկեք ձեր երկակի ստանդարտներից, հավատարի՛մ մնացեք այն արժեքներին, որոնց դավանել եք։
Երեկ Նիկոլը հատեց բոլոր կարմիր գծերը՝ առավել ակնհայտ դարձնելով իր վախերը։ Հունիսի 3-ի իրադարձությունների մասին դեռ երկար կխոսվի, ասելիք շատ կա։ Հիմա ուզում եմ առողջություն ու արագ ապաքինում մաղթել մեր տասնյակ տուժած հայրենակիցներին։ Մեր պայքարն անկասելի է», - նշել է Ստամբուլյանը:
Հիշեցնենք՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:
Հիշեցնենք նաև, որ կառավարական ամառանոցի մոտ իրավիճակը ծայրահեղ լարվել էր։ Ոստիկանությունն այստեղից «Դիմադրություն» շարժման մասնակիցներին թույլ չէր տվել անցնել և գնալ խորհրդարան։
Ոստիկանության զորքերն անցել էին հատուկ միջոցների՝ կիրառելով լուսաձայնային նռնակներ:
Aysor.am-ը
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 09:56
Неандертальцы на протяжении долгого времени воспринимались как грубые и примитивные существа, не способные на сложное мышление или творчество. Однако научные данные, опубликованные во Frontiers in Ecology and Evolution, показывают, что этот образ далёк от истины. Археологические находки и методы датировки доказывают: неандертальцы были куда более изобретательными, чем считалось ранее. Ряд их изобретений повлиял на развитие технологий, культуры и образа жизни, а некоторые из них до сих пор находят применение в современной жизни.
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.