«Ժողովուրդ». ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՄՈՏ 20, ԻՍԿ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ 10 ԱՆԳԱՄ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ. ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում: Մասնավորապես, նախաքննական մարմինն ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում Զինված ուժերի պաշտոնատար անձանց:
Տեղեկացանք, որ օրերս հարցաքննության են հրավիրվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ինչպես նաև ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին այլ պաշտոնյաներ: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը նաև «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից զինվորական քննչական կտեղափոխի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ դարձյալ հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան նախաքննական մարմինը հարցաքննելու է պատերազմի հետևանքով հարուցված քրեական գործերի շրջանակում:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանն արդեն մոտ 20 անգամ հրավիրվել է նախաքննական մարմին՝ հարցաքննության, իսկ Օնիկ Գասպարյանը մոտ 10 անգամ է հրավիրվել հարցաքննության: Առաջիկայում ուշագրավ բացահայտումներ ու կալանավորումներ են սպասվում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.