Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական և հայ֊թուրքական բանակցությունները
ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան բանակցությունները։ Այս մասին համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն։
«Շնորհակալ ենք Ռուսաստանին այս հարցերին աջակցելու համար»,֊ ասաց Չավուշօղլուն։
Վերջինս նշեց, որ իրենց կարծիքով` տարածաշրջանում կայունության տեսանկյունից կարևոր է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվի համապարփակ խաղաղության պայմանագիր։
Այսօր Անկարայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Չավուշօղլուն երկկողմ հանդիպում են ունեցել, ապա հանդիպել են երկու երկրների պատվիրակությունները։
Թուրք պաշտոնյան նշեց, որ կողմերի միջև քննարկվել են նաև գլխավորապես Ուկրաինայում իրավիճակը, Ուկրաինայից հացահատիկի տեղափոխման խնդիրը, Սիրիայում, Լիբիայում ու Աֆղանստանում առկա իրավիճակները։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցով կրկին հավանականություն կա, որ կողմերը կվերադառնան բանակցությունների սեղանին։
Նշենք, որ հունիսի 8-9-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Երևան կժամանի։
Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և վարչապետի հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 14:02
«Не поддавайтесь на ложные заявления правоохранителей, сейчас «время Никола», поэтому все - фальшивка», написал на своей странице адвокат Александр Кочубаев.
-
2025-06-25 14:01
Сегодня утром правоохранительные органы провели обыски в домах нашей семьи в Иджеване и Воскепаре, – сообщил сын полковника Миграна Махсудяна.
-
2025-06-25 13:57
В рамках политических репрессий был задержан также бизнесмен Тигран Галстян. Об этом сообщил в соцсетях адвокат Рубен Меликян.
-
2025-06-25 13:55
С раннего утра правоохранительные органы проводят обыски в домах оппозиционно настроенных граждан. Сообщается о многочисленных приводах и задержаниях, в числе которых – архиепископ Баграт Галстанян.