Զախարովան հայտնել է Հայաստանի ղեկավարության հետ Լավովի հանդիպումների օրակարգը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում Հայաստանի ղեկավարության հետ մտքերի մանրամասն փոխանակում կանցկացնի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ կքննարկվեն երկկողմ դաշնակցային հարաբերություններին, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում Մոսկվայի և Երևանի փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային հարթակներում համակարգման ամրապնդմանը վերաբերող հարցեր։ «Մոսկվան գոհունակությամբ ընդգծում է, որ հաշվի առնելով այս տարի նշվող Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, երկկողմ շփումներն առանձնանում են բարձր ինտենսիվությամբ։ 2022 թվականին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնական այց, ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այց, Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ, ՀԱՊԿ ԽՎ-ին մասնակցելու համար ՌԴ Պետդումայի նախագահի այց։ Արտերկրում ռուսական հաստատությունների գծով ամեն օր երկխոսություն է ընթանում։ Հունիսի 10-ին Սերգեյ Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Հանդիպման մասնակիցները կամփոփեն այս կառույցի շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները, կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ միջոցառման ընթացքում նախատեսվում է մտքերի խորը փոխանակում միջազգային, տարածաշրջանային իրավիճակի, կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա դրա ազդեցության, ինչպես նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման վերաբերյալ։
Հանդիպումից հետո կստորագրվի 2022-2024 թվականների համար ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությունների պլանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 18:37
Соучредитель партии «Страна для жизни» Месроп Аракелян в интервью, данном в клубе «Айели», резко осудил инцидент с применением насилия в администрации Нор-Норка, назвав произошедшее хулиганством на государственном уровне.
-
2025-05-07 18:35
Министерства иностранных дел Турецкой Республики и Азербайджана в среду выступили с отдельными заявлениями в поддержку Пакистана после того, как Индия провела операцию «Синдур», направленную против «террористической инфраструктуры» в соседней стране, подчеркивает издание Hindustan Times.
-
2025-05-07 18:32
Никол Пашинян отверг критику прозападных сил по поводу своего предстоящего визита в Москву, назвав такие оценки неуместными.
-
2025-05-07 18:31
Шесть европейских стран заявили в среду, что они «решительно отвергают любые демографические или территориальные изменения в Газе» после того, как Израиль объявил о планах расширить свое военное наступление на палестинской территории, сообщает AFP.