Չի մեկնաբանվում՝ ինչու է չեղարկվել Փարիզի քաղաքապետի հանդիպումը Փաշինյանի հետ
Կառավարությունը չի մեկնաբանում, թե ինչու է չեղարկվել Փարիզի քաղաքապետի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
NEWS.am-ի հարցմանն ի պատասխան, թե ինչու է չեղարկվել վարչապետի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հանդիպումը, որը նախատեսված է եղել մայիսի 28–ին, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել են, որ բարձրացրած հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունեն։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը «Հրապարակ» օրաթերթին հայտնել էր, որ մայիսի 28–ին, ժամը 18։00–ին, նախատեսված է եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հանդիպումը և պաշտոնական ընթրիքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը, սակայն, վերջին պահին չեղարկվել է՝ առանց բացատրության։
Թե ինչու է չեղարկվել Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը, Մուրադ Փափազյանը «Հրապարակ»–ի հետ զրույցում երկու արժանահավատ վարկածի մասին է խոսել։
«Գիտեք, որ ուրբաթ օրը հանդիպած ենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, և հանդիպման հետևանքն այն է, որ Ալիևը Ֆրանսիայի դեսպանին կանչեց և բողոքեց՝ ասելով, որ անկարելի է, որ ոչ կանոնավոր իշխանություններու հետ Փարիզի քաղաքապետը հանդիպեցավ և այլն։ Առաջին հիպոթեզն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չուզեց նեղացնել Ալիևին։ Երկրորդ տարբերակը․ գիտեք, որ Զարեհ Սինանյանը երբ հունվարին Ֆրանսիա եկած էր, Փարիզի քաղաքապետն իրեն ժամադրություն չտվավ, և կրնա ըլլալ, որ Սինանյանը կազմակերպեց Փաշինյանի հետ այս սցենարը, որ ինքն ինձի մերժած է, դուք էլ իրեն մերժեք»,- ասել է Փափազյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 10:51
МИД Армении уже около полутора месяцев не может ответить Sputnik Армения на вопрос, запрашивал ли Ереван у премьера Словакии Роберта Фицо в ходе его визита в Армению разъяснений по поводу скандальных заявлений министра обороны страны.
-
2025-07-07 10:49
Президент США Дональд Трамп заявил, что в отношении любой страны, поддерживающей "антиамериканскую" политику БРИКС, будут введены дополнительные торговые пошлины в 10%. Об этом он написал в соцсети Truth Social.
-
2025-07-07 10:49
Премьер-министр РА Никол Пашинян начал утро понедельника с новой записи в соцсети в адрес Католикоса всех армян Гарегина Второго.
-
2025-07-07 09:26
Двое армянских борцов-вольников завоевали медали на чемпионате Европы U-20 в Италии, сообщает Федерация борьбы Армении.