«Դիմադրություն» շարժումը վաղվանից վերսկսում է առավոտյան ակցիաները
«Դիմադրություն» շարժումը վաղվանից վերսկսում է առավոտյան ակցիաները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Այս անգամ հավաքի հիմնական նպատակը Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցն է Հայաստան։
«Հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք և մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի»,- գրել է Սաղաթելյանը:
Նա նշել է, որ մեր ժողովրդի կենսական շահերից բխող առաջնահերթությունները որևէ կապ չունեն այն օրակարգի հետ, որով փակ դռների հետևում բանակցում են Հայաստանի իշխանություն ներկայացողները:
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր եռօրյա այցով Երևան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա այցի առաջին երկու օրն աշխատանքային է. ՌԴ ԱԳ ղեկավարը կհանդիպի իր հայ գործընկերոջ, ապա ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ։ Հունիսի 10–ին նա Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 13:25
Мэрия Еревана не дала разрешения на шествие и возможную сидячую акцию, запланированные после митинга арцахцев, несмотря на то, что сам митинг был одобрен. Об этом в беседе с Pastinfo сообщил член Совета по защите прав арцахцев Апрес Маргарян.
-
2025-07-12 12:31
Процесс отнятия "Элсетей" у собственника и продажа компании стороннему лицу, вызовет подорожание тарифов на электричество. Об этом пишет инициатива "Айакве".
-
2025-07-12 12:29
Арест полковника запаса Миграна Махсудяна был предсказуем, потому что власти пытались разными способами вывести из игры препятствия, мешавшие процессу так называемой демаркации, стартовавшей еще в прошлом году. Об этом написал в соцсетях депутат парламентской фракции «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-07-12 12:26
«Как передает наш источник в правительстве, у премьер-министра Пашиняна уже несколько дней проводятся совещания, «ломают голову» над продлением ареста Самвела Карапетяна. Об этом пишет «Паст».