Հայաստանում տեղի կունենա միջոցառում Նոբելյան մրցանակի դափնեկրի մասնակցությամբ
Հունիսի 13-17-ը տեղի կունենա «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը՝ մասնակցությամբ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանի, համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ Ռուբեն Ենիկոլոպովի, Գեորգի Դերլուգյանի, Գարիկ Իսրայելյանի, Դավիթ Բաղդասարյանի, Երվանդ Զորյանի, Արմեն Խերլոփյանի, ինչպես նաև «Թումո»-ի հիմնադիր և տնօրեն Մարի Լու Փափազյանի, ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի, Նոյմեդ ընկերության գլխավոր գիտաշխատող Անի Մարկոսյանի։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ նպատակը փոխգործակցության զարգացումը և գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտումն է։
«Վստահ եմ, որ նման անձանց հետ շփումները լուրջ խթան կհանդիսանան գործարարների, գիտնականների և երիտասարդ մասնագետների համար՝ ինչպես գործնական նոր գիտելիքների ձեռքբերման, այնպես էլ հետագա հնարավոր շարունակական համագործակցության համար։
Շնորհակալ եմ պարոն Փաթափությանին հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն նաև բոլոր հյուրերին և բանախոսներին իրենց ժամանակը սիրով մեզ նվիրելու համար։ Այնպես որ, գալիք շաբաթ գիտության եզակի, հրաշալի օրեր են սպասում մեզ, բաց չթողնեք»,- գրել է նախարարը։
Armenia today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:55
В Сюникской области показатель бедности традиционно остается самым низким в Армении. Об этом заявил генеральный директор Зангезурского медно-молибденового комбината (ЗММК) Роман Худолий, выступая на городском стадионе Каджарана по случаю Дня горняка и металлурга.
-
2025-07-19 11:51
Премьер Израиля Биньямин Нетаньяху и президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа согласились на прекращение огня. Об этом заявил американский посол в Турции и специальный посланник США по Сирии Том Барак.
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.