Սանձարձակները ներխուժեցին, նկարվեցին և գոհ գնացին. Անահիտ Ավանեսյանը` պատգամավորների մասին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանին, Աննա Մկրտչյանին ու Ասպրամ Կրպեյանին սանձարձակներ է անվանել։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով, ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։ Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել»,– գրել է նա։
Հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ցուցարարների բախումից հետո Ավանեսյանն ասել էր, որ ոստիկանության աշխատակիցները փայլուն են կատարում իրենց ծառայությունը։ Ընդդիմադիր պատգամավորներն այսօր մտել են առողջապահության նախարարություն և իրենց դիրքորոշումը հայտնել Ավանեսյանին։
«Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն. Հայաստանը օրենքի երկիր է»,– եզրափակել է նախարարը։
Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում էլ հաղորդագրություն է հրապարակվել, ըստ որի` գերատեսչությունը դիմում է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.