Թևան Պողոսյան. Պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու
Այսօր մեր տարածաշրջանը դարձել է մրցակցային տարածք, Արևմուտք և Ռուսաստան առճակատումը տեղի է ունենում ոչ միայն Ուկրաինայում, այլև աշխարհի ցանկացած կետում, նաև մեր տարածաշրջանում, հետևաբար ամեն երկիր այս տարածաշրջան գալիս է նաև իր շահերի հետևից, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։
«Իսկ այդ շահերը, ցավոք սրտի, այլևս համագործակցային չեն, այլ բախումնային են, ինչը Հայաստանին դնում է մի իրավիճակի մեջ, որտեղ Հայաստանը պետք է կարողանա առաջնորդվել միմիայն սեփական շահերով։ Բայց, ցավոք սրտի, ինչպես մենք տեսնում ենք, այսօրվա գործող իշխանությունները ոնց որ թե հայկական շահերը դրել են մի կողմ, մտածում են, թե ինչպես ամեն ինչ անեն, որ սպասարկեն այլոց շահերը»,– ասաց նա։
Թևան Պողոսյանի խոսքով՝ տրամաբանորեն Հայաստանի համար պետք է հայկական օրակարգը լիներ ծանրակշիռ, սակայն ստացվում է այնպես, որ ազգային ուժերը պայքարում են այլ բանի համար, գործող իշխանություններն այլ բաներ են պայմանավորվում, իսկ Ադրբեջանը կոնկրետ քայլերով իր շահերն է առաջ տանում։ Բացի դրանից, ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները նաև շտապողականություն են դրսևորում սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչը սխալ է։ «Պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու։ Մեզ նոր բանակցող է պետք»,– ասաց նա։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարի խոսքով՝ այս իշխանությունները լուռումունջ կատարում են Արևմուտքի պահանջները, հենց դրանով է պայմանավորված ԵՄ–ի, ԱՄՆ–ի դեսպանների դիրքորոշումը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։ Եվ այս պայմաններում Արևմուտքն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի գործող իշխանությունները մնան, որպեսզի այդպիսով առաջ տանի իր շահերը։
«Հանկարծ վաղը գործող իշխանությունից որևէ մեկը կշտամբի ԵՄ–ին ․․․ մեկ օր հետք կլսեք, թե ինչ հայտարարություններ կանեն։ Կհիշեն ժողովրդավարության մասին, կհիշեն ոստիկանության բռնի գործողությունների մասին, կհիշեն ինչ–որ օրենքների մասին մամուլի դեմ և այլն։ Շահեր, միջազգային հարաբերություններում չկա արժեքային դաշտ, միջազգային հարաբերությունների համակարգը շահերի համակարգ է։ Երբ այդ շահերը բախվում են, ապալ լինում են կոնֆլիկտներ, իսկ երբ դրանք զուգահեռ են ընթանում, դառնում են գործընկերներ»,– ասաց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.