Իրանը կանջատի ՄԱԳԱՏԷ-ի բոլոր տեսախցիկները միջուկային օբյեկտներում
Իրանը որոշում է ընդունել միջուկային օբյեկտների տարածքում ՄԱԿ-ի Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) բոլոր այն տեսախցիկներն անջատելու մասին, որոնց տեղակայումը դուրս է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներից: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Որոշում է ընդունվել, որ մենք կդադարեցնենք մեր համագործակցության մի մասը, որը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս էր և մեր բարի կամքն էր, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկներով տեղեկատվության ձայնագրումը»,-ասել է նա։
Դրա հետ մեկտեղ Քամալվանդին նշել է, որ գործակալության հսկման տեսախցիկների մոտ 80 տոկոսը ենթակա է այդ պայմանագրի գործողությանը: «Թեհրանը շարունակում է պահպանել այդ պայմանագիրը»,—եզրափակել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանն օգտագործել է ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի փաստաթղթերը՝ միջուկային զենքի ստեղծման աշխատանքները թաքցնելու համար: Նշվում է, որ Իրանը գործակալության հաշվետվություններին հասանելիություն է ստացել գրեթե 20 տարի առաջ, երբ դրանք փոխանցվել են իրանցի պաշտոնյաներին: Փաստաթղթերը և դրանց ուղեկցող պարսկերեն գրառումները թույլ են տալիս հասկանալ, թե ինչպես է Թեհրանը տեղեկատվությունն օգտագործել ռազմական միջուկային ծրագրերի մասին տեղեկությունները թաքցնելու համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».