ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՕՐԱԿԱՐԳԸ ԵՆԹԱԿԱ ՉԷ ՔՆՆԱՐԿՄԱՆ
Ներկայացնում ենք ձեզ Gallup International-ի հայաստանյան գրասենյակի և «Բրեվիս» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի 2019-2022թթ.-ին անցկացված հարցումների մեր ձեռքին առկա տվյալներն Արցախի կարգավիճակին վերաբերող թեմայով։ Սրանք այն կարևոր փաստական տվյալներն են, որ ցույց են տալիս հասարակական իրականտրամադրությունները, որոնք որևէ կապ չունեն դե-ֆակտո իշխանությունների հովանավորությամբ ակտիվորեն շրջանառվող և «հողերը տանք, հանգիստ ապրենք» տխրահռչակ իմաստին հանգող թեզերի հետ։ Այսպես, քանակական տվյալները փաստում են առնվազն երեք կարևորագույն դրույթ՝
1․ Հայաստանի բնակչությունը մշտապես դեմ է եղել Արցախը Ադրբեջանի կազմում թողնող ցանկացած լուծման։ Եվ այս տրամաբանությունը գերիշխող է եղել թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմից հետո։
2․ «Խաղաղության դարաշրջանի» տրամաբանությամբ առաջնորդվող բանակցային փուլի մեկնարկից ի վեր՝ հայ հասարակության շրջանում սկսվել է ակտիվ ադրբեջանական քարոզչություն։ Վերջինս էլ նպաստել է Ադրբեջանի նկատմամբ «ոչ թշնամաբար» տրամադրված անձանց աճին (0,1%-ից 4,4%-ի)։ Այս տրամաբանություններն են կազմում Արցախն Ադրբեջանի կազմ հանձնելու սոցիալական հենարանը։
3․ ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը, այն է՝ 90%-ից ավելին, դեմ է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն, հետևաբար` հասարակական պահանջին դեմ այս օրակարգի շուրջ բանակցություններ վարելը հակասում է իշխանության լեգիտիմության հասկացության ոգուն։ Ավելին՝ այն հակասում է Հայաստանի Հանրապետության ներպետական օրենքին։ Հիշեցնենք, որ ՀՀ ԳԽ-ի` 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցակացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում[1]։
Այսպիսով, Արցախն Ադրբեջանի կազմ հանձնելու օրակարգը ենթակա չէ քննարկման և առհասարակ չի կարող լինել բանակցությունների առարկա։
[1] ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին», Հ. Ն-0663-1, 08.07.1992 թ․, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=3278 (հղվել է 06.06.2022 թ․)։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 19:45
Из здания Главного управления по расследованию экономических преступлений и контрабанды Следственного комитета Армении украли вещественное доказательство – $590 тысяч, сообщает "ПастИнфо".
-
2025-05-22 19:44
Власть в Армении утратила доверие общества и уже не способна манипулировать мнением граждан. Об этом заявил депутат от блока «Армения», представитель АРФ «Дашнакцутюн» Ишхан Сагателян в интервью Новости Армении – NEWS.am, комментируя внутреннюю политическую ситуацию, действия оппозиции и неудавшиеся попытки импичмента.
-
2025-05-22 18:20
В Кремле подтвердили, что российская сторона передала Киеву список людей для обмена по формуле "тысяча на тысячу", и заявили, что ждут встречный список от Украины.
-
2025-05-22 18:18
22 мая, в ознаменование 101-летия со дня рождения Шарля Азнавура, в знаменитом парижском районе Монмартр состоялась торжественная церемония открытия бельведера, названного в честь знаменитой песни великого артиста «богема», места с одним из лучших видов на Париж из этого района. Об этом сообщает посольство Армении во Франции.