Օվերչուկ․ ԵԱՏՄ–ին ապագայում կարող են անդամակցել նախկին ԽՍՀՄ–ից դուրս գտնվող երկրները
ԵԱՏՄ–ին ապագայում կարող են անդամակցել նաև այն երկրները, որոնք ԽՍՀՄ կազմում չեն եղել։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Նուր-Սուլթանում ընթացող «Ղազախստան և Ռուսաստան. ԵԱՏՄ շրջանակում համագործակցության արդիական ուղղությունները» գիտաժողովում ելույթ ունենալիս։
«Գործադրվող ճնշումը միտված է ՌԴ տնտեսությունը թուլացնելուն, և պատժամիջոցների հեղինակները հույս ունեն, որ դրանք կվախեցնեն ԵԱՏՄ երկրներին և հեռու կպահեն Ռուսաստանի հետ համագործակցությունից, կխզեն մեր կապերը, իսկ դա կնշանակի, որ Եվրասիական տարածաշրջանը չի կարողանա տնտեսապես ինտեգրվել որպես ինքնուրույն սուբյեկտ», – ասել է Օվերչուկը։
Օվերչուկը նշել է, որ նախկինում «ողջ տնտեսությունը նախևառաջ կառուցվում էր Եվրոպայի հետ կապերի վրա» և Ռուսաստանում բարդություններ են զգում վերջին տասնամյակում ձևավորված լոգիստիկ շղթայի խախտման հետ կապված։
«Սակայն մենք աշխատում ենք լոգիստիկ նոր կապեր ստեղծելու ուղղությամբ։ Թույլատրել ենք զուգահեռ ներմուծումը։ Իհարկե, այսօր առևտրային նոր գործընկերներ ենք փնտրում և փորձում կապեր հաստատել նախևառաջ այն երկրներում, որոնք Ռուսաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք չեն դրսևորում։ Այսօր հատուկ նշանակություն է ունենալու «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, այստեղ մեծ դաշտ կա Ղազախստանի հետ համագործակցելու համար», – հավելել է նա։
Միևնույն ժամանակ փոխվարչապետը նշել է, որ ՌԴ տնտեսությունը շարունակում է աճել ի հեճուկս առկա պատժամիջոցային ճնշումների. վերջին չորս ամսվա ընթացքում աճը կազմել է մոտ 1,7%։ Մայիսին գնաճը գրեթե կանգնել է, մայիսի վերջին շաբաթվա ընթացքում այն 0% մակարդակում է եղել, նախորդ շաբաթ սկսվել է գնանկումը։
Օվերչուկի խոսքով` ՌԴ նախագահի, կառավարության և Ռուսաստանի բանկի ձեռնարկած միջոցների շնորհիվ երկրի դեմ հրահրված տնտեսական պատերազմը ձախողվել է և իրականացնողների ծրագրով չի ընթացել։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 13:17
Водителям в Армении могут разрешить использовать электронные водительские удостоверения вместо пластиковых. Соответствующий законопроект, одобренный на заседании правительства, направлен в парламент.
-
2025-05-15 13:15
Сотрудники правоохранительных органов не реагируют должным образом на проблему распространения в Армении наркотиков среди несовершеннолетних. Об этом сигнализирует адвокат Гоар Мелоян, опубликовавшая фотографию статьи о распространении наркотиков среди несовершеннолетних в селе Мхчян Араратской области. В частности, учеников связали в школьном туалете и напичкали их наркотиками.
-
2025-05-15 13:14
Основатель соцсети Reddit Алексис Оганян приобрел около 10% акций женской футбольной команды "Челси", сообщают СМИ.
-
2025-05-15 13:12
В ходе судебного расследования трагического инцидента, произошедшего 19 января 2023 года в воинской части, расположенной в селе Азат Гегаркуникской области Республики Армения, решением суда в отношении нашего подзащитного и обвиняемого по делу, заместителя командира соответствующей воинской части Министерства обороны Республики Армения Г.А., была изменена мера пресечения в виде заключения под стражу и применен домашний арест, соединенный с залогом и подпиской о невыезде в качестве меры пресечения. Об этом сообщила юридическая фирма LSA.