ԳՇ պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը. նախագիծն ընդունվեց
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։
«Այդ անձը պաշտպանության նախարարին փոխարինող չի լինելու։ Այդ կապակցությամբ առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում նաև պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում»,– նշեց Պապիկյանը։
Նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները, խմբագրել և հստակեցնել ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈւ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը։
Պապիկյանն ընդգծեց, որ գնումների գործընթացն ու ապահովումն ամբողջությամբ իրականացնելու է ՀՀ պաշտպանության նախարարությունը, և գլխավոր շտաբն այլևս չի զբաղվելու այդ հարցով։ Նրա խոսքով` ԶՈւ–ն պետք է զբաղվի միայն իրեն վերապահված գործով` պաշտպանել ՀՀ սահմանները, զբաղվել մարտական պատրաստականությամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.