«Ժողովուրդ». ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԳԻՏԻ ՈՎ Է ԴԱՌՆԱԼՈՒ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ներկայիս նախագահ Տիգրան Սահակյանի տարիքը մոտ է թոշակային շեմին, և արդեն անհրաժեշտություն է առաջացել նոր թեկնածու առաջադրելու:
Ավելին՝ արդեն անգամ թեկնածուի անուն է առաջ քաշվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս Վերաքննիչ քրեական դատարան է գնացել ԲԴԽ նապագահ Գագիկ Ջհանգիրյանը և ասել, որ Տիգրան Սահակյանից հետո Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է դառնալու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Սևակ Համբարձումյանից պարզել, թե արդյոք նրան առաջարկ արվել է, թե ոչ: Ի պատասխան՝ Սևակ Համբարձումյանը նշեց. «Ոնց կորոշեն, տենց կլինի: Եթե առաջարկություն կանեն, կտեսնեմ: Դժվար է ասել, հիմա՝ այս պահին, դեռ ես պատրաստ չեմ, տեսնենք»: Մենք կհետևենք զարգացումներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.