Կառլեն ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԱՍԱԲԱՐ ԱԶԴԵԼ ՇԻՆՈԼՈՐՏՈՒՄ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՎՐԱ
Իրանից ցեմենտի ներկրման սահմանափակումների երկարաձգումը տեղական արտադրողներին որոշակի մրցակցային առավելություն է տալիս, բայց միևնույն ժամանակ դա կարող է բացասաբար անդրադառնալ շինարարության ոլորտի վրա, քանզի թանկացնելով ներմուծվող ցեմենտի գինը` կարող ենք հասնել նաև շինարարության ինքնարժեքի բարձրացման, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
«Շատ ավելի տրամաբանական կլիներ, որ կառավարությունը մինչև նման որոշում կայացնելը գոնե հիմնավորման մեջ ներկայացներ որոշակի հաշվարկներ, թե նախկինում նման սահմանափակումների կիրառումն ինչ ազդեցություն է ունեցել տնտեսության վրա, կոնկրետ թվերով ներկայացներ իրավիճակը և փաստացի միայն դրա հիման վրա առաջարկեր ևս վեց ամսով երկարաձգել ցեմենտի ներմուծման արգելքը»,– ասաց տնտեսագետը։
Խաչատրյանի կարծիքով` տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունն իր որոշմամբ առանձին վերցրած տնտեսվարողների շահերին հագուրդ տալու տեսանկյունից ուղղակի հանդես է գալիս նման նախաձեռնությամբ, որն, իհարկե, բացասաբար կանդրադառնա շինարարության ոլորտում գնագոյացման վրա։
Ըստ նրա` շինոլորտը վերջին տարիներին էապես աշխուժացել է, նկատվում է ծավալների մեծացում, սակայն ինչ վերաբերում է ՀՀ–ում ցեմենտի պահանջարկը բավարարելուն, ապա վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նմանատիպ հզորություններ տեղական շուկայում առկա են, ուստի նկատելի է նաև տեղական արտադրության ցեմենտի ծավալների ավելացում։
«Այլ բան է՝ կարո՞ղ են արդյոք պահպանել գործարանները այդ կտրուկ կամ շեշտակի ավելացումը, թե՞ որոշակի ժամանակ է պետք դրան հասնելու համար։ Հենց դա է պատճառը, որ կառավարությունը վիճակագրական տվյալներ կամ փաստեր չի ներկայացրել` հիմնավորելու իր նախաձեռնությունը»,– ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով` առհասարակ ներմուծման պարագայում խոսքը վերաբերում է քվոտավորմանը, այսինքն` կառավարությունը սահմանափակում է ներմուծվող ցեմենտի ու կլինկերի ծավալը` ֆիքսելով որոշակի սահմանաչափ, և այդ դեպքում տնտեսվարողները պետք է դիմեն կառավարությանը համապատասխան թույլտվություն ստանալու համար, որպեսզի քվոտավորման շրջանակում որոշ չափով ներկրում իրականացնեն։
Ըստ նրա` հենց դա է պատճառը, որ կառավարության որոշումն այդքան էլ միտված չէ խթանելու մրցակցությունը, այլ բերելու է դրա սահմանափակմանը տվյալ ապրանքային շուկայում, ինչն էլ իր հերթին կհանգեցնի գների բարձրացման։
Նշենք, որ Հայաստանում ցեմենտի երկու գործարան կա, որտեղ մոտ 2000 մարդ է աշխատում (այդ թվում՝ գործարանը սպասարկող հանքերում)։
Նախկինում ցեմենտի և կլինկերի ներմուծման դեմ այնպիսի տուրք էր սահմանվել, որ այն գնով հավասարվում էր հայկականին։ Միևնույն ժամանակ, իշխող խմբակցության պատգամավորները առաջարկում են չեղարկել այդ տուրքը։
Սահմանափակումները մտցվել էին այս տարվա հունվարի 13-ին ՀՀ կառավարության որոշմամբ` կես տարի ժամկետով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).