SIPRI-ն հայտարարել է սառը պատերազմից ի վեր միջուկային զենքի կիրառման ամենամեծ վտանգի մասին
Միջուկային զենքի կիրառման վտանգն աշխարհում հասել է ամենաբարձր մակարդակին սառը պատերազմի ժամանակներից ի վեր, ասել է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային իսնտիտուտի (SIPRI) ղեկավար Դեն Սմիթը։
Կազմակերպության զեկույցում նշվել է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, ինչպես նաև Իսրայելն ու Հյուսիսային Կորեան շարունակում են արդիականացնել իրենց զինանոցները։
«Չնայած միջուկային սպառազինությունների վերահսկման և զինաթափման հարցերում ձեռք բերված որոշ կարևոր հաջողություններին՝ միջուկային զենքի կիրառման վտանգը հասել է ամենաբարձր մակարդակին սառը պատերազմի թեժ ժամանակներից ի վեր»,- նշել է Սմիթը։
Փորձագետների կանխատեսումներով՝ միջուկային զենքի պաշարները կավելանան առաջիկա տասնամյակներին։ Սպասվում է, որ ընթացիկ միտման պահպանման դեպքում միջուկային մարտագլխիկների թիվն աշխարհում շուտով կարող է ավելանալ՝ առաջին անգամ սառը պատերազմի ժամանակներից ի վեր։
«Չնայած միջուկային զենքի ընդհանուր քանակությունը փոքր-ինչ կրճատվել է 2021թ հունվար-2022թ. հունվար ընթացքում, հաջորդ տասնամյակում այդ թիվը, հավանաբար, կավելանա»,- կարծիք են հայտնել SIPRI-ում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.