Նախատեսվում է ԱՊՊԱ չունենալու տուգանքները նվազեցնել մի քանի անգամ
Հայաստանում անհրաժեշտ է 2-4 անգամ նվազեցնել ԱՊՊԱ չունենալու տուգանքները։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունիսի 14-ին ասել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Գործող օրենսդրությամբ ոստիկանությունը պարտավոր է տուգանել ԱՊՊԱ-ի ապահովագիր չունեցող մեքենայի տիրոջը 5 հազար դրամ յուրաքանչյուր 10 օրվա համար, բայց ոչ ավելի, քան 100 հազար դրամ տարեկան՝ այն դեպքում, եթե մեքենան չի օգտագործվում։ «Առանց ԱՊՊԱ-ի երթևեկելու ժամանակ վարորդը ստիպված է վճարել նաև միանվագ տուգանք 100 հազար դրամի չափով»,- հիշեցրել է Խաչատրյանը։
Պատգամավորը նպատակահարմար չի համարել տուգանքների լրիվ չեղարկումը։ Նրա կարծիքով՝ դրանք պետք է մեղմել և ավելի համարժեք դարձնել։ «Առանց տեխզննման երթևեկելու տուգանքը կազմում է ընդամենը 20 հազար դրամ, չնայած այդ խախտումն ավելի լուրջ է համարվում, քանի որ մեքենան, որի ղեկը կամ արգելակները ստուգված չեն, պոտենցիալ վտանգավոր է ճանապարհին։ ԱՊՊԱ չունենալն ինքնին, այլ խախտումներ չլինելու դեպքում, նույնպես անթույլատրելի է, բայց ոչ այնքան վտանգավոր»,- նշել է խորհրդարանականը։
Այս առնչությամբ առաջարկվում է ԱՊՊԱ չունենալու համար նախատեսված տուգանքները նվազեցնել երկու անգամ՝ 100 հազարից հասցնելով 50 հազարի, իսկ ԱՊՊԱ չունենալու համար նախատեսված միանվագ տուգանքը՝ քառակի, մինչև 25 հազար դրամ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».