7 համայնքների մարզպետարաններին հատկացվելու է 268,5 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին հատկացնել 268,5 մլն դրամ:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ դրանք վերաբերում են 18 բնակավայրերի 20 սուբվենցիոն ծրագրեր: «Բաշխվածությունը հետևյալն է. Արարարտի մարզ՝ երեք ծրագիր, 54 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 6 ծրագիր, 81 մլն, Գեղարքունիքի մարզ՝ 5 ծրագիր, 158 մլն, Կոտայքի մարզ՝ 2 ծրագիր, 202 մլն դրամ, Լոռու մարզ՝ 2 ծրագիր, 35 մլն, Շիրակի մարզ՝ 1 ծրագիր, 4,6 մլն, Սյունիքի մարզ՝ 1 ծրագիր, 53 մլն դրամ:
«Այս ծրագրերը բոլորը ավարտված են, կառավարությունն իր պարտականությունն է կատարում՝ շինարարներին վճարելով: Այսպիսով, մինչև այս պահը, 2022-ի հունվարից սկսած 229 ծրագրի համար 5,6 մլրդ դրամ տրամադրել էինք, ևս 20 ծրագրի համար այսօր ենք տրամադրում: Ընդհանուր, այս տարի 249 ծրագիր ավարտում ենք»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե ինչ ծրագրեր են իրականացվել սուբվենցիոն այս 20 ծրագրերով:
Նա խոսեց նաև Արարատի մարզ իր կատարած այցելության մասին՝ նշելով. «Արարատի մարզում ծավալուն աշխատանքներ են իրականացվում: Այն ինչ տեսանք, շատ ուրախալի է, որ այդ աշխատանքները պատշաճ որակով իրականացվում են: Օրինակ,գյուղական բնակավայրերում տեսնում ենք բոլորովին նոր որակի ճանապարհների, ջրագծերի կառուցում, ինչը շատ կարևոր է մթնոլորտի փոփոխության առումով: Դրական լիցքերով ենք վերադարձել Արարատի մարզից: Պլանավորում ենք նման այցեր կատարել նաև այլ մարզեր: Պետք է բոլոր մարզերով անցնենք, ծանոթանանք ծրագրերին:
Ես տեսնում եմ, որ մարդիկ մեր ասելիքին ավելի ու ավելի հաղորդակից են դառնում: Մասնավորապես, գյուղոլորտում մեր իրականացվող ծրագրերի նկատմամբ տեղեկացվածությունը մի փոքր ավելացել է, բայց շատ ավելի ավելացել է ըմբռնումը:
Նոր գաղափար առաջացավ, որ սուբվենցիոն ծրագրերում ներառենք նաև կաթիլային ոռոգման համար անհրաժեշտ համայնքային ավազանների կառուցումը: Այդ դեպքում պարարտանյութը նաև ջրի միջոցով է հասնում հողին, ինչը բրում է նաև պարարտանյութի խնայողության»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 19:39
Антицерковная кампания властей – серьезная угроза армянской государственности и народному единству, она бьет по репутации страны и Церкви. Об этом заявил Католикос Всех армян Гарегин II на ежегодном собрании священников в Св. Эчмиадзине.
-
2025-07-11 19:37
Теперь очередь за цистернами с газом. На стоянке Степанцминда-Ларс в Грузии более пятидесяти армянских грузовиков со сжиженным газом с рассвета ждут завершения таможенных процедур, чтобы отправиться в Армению. Водители, звонившие в редакцию Радио «Свобода» с места происшествия, сообщают, что грузинская таможенная служба вводит новые ограничения на возвращающиеся в Армению из России грузовики без какой-либо четкой причины и официального объяснения.
-
2025-07-11 19:35
Управление верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) осведомлено о напряженности вокруг Армянской Апостольской церкви (ААЦ), но не располагает достаточной информацией для комментариев. Об этом заявила РИА Новости официальный представитель Управления Элизабет Троссел.
-
2025-07-11 19:35
Госдеп США предупредил сотрудников о грядущих увольнениях в ведомстве в рамках плана администрации Дональда Трампа по сокращению правительственного штата. Об этом сообщают The Washington Post (WP) и The New York Times (NYT) со ссылкой на попавшее в их распоряжение внутреннее сообщение, отправленное сотрудникам Госдепа.