WP․ Իրանական նավակները Պարսից ծոցում մոտեցել են ամերիկյան նավերին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ-ի էլիտար զորամասեր) երեք նավակ երկուշաբթի 46 մետր մոտեցել է USS Sirocco-ի և USNS Choctaw County-ի նավերին։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post թերթը՝ հղում կատարելով Պենտագոնի իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ իրանական նավակները «վտանգավոր բարձր» արագությամբ սլացել են Sirocco պարեկանավի և արագընթաց տրանսպորտային Choctaw County նավի կողքով։ Ըստ պարբերականի աղբյուրների՝ նավերը Պարսից ծոցի միջազգային ջրերում էին, երբ իրանական երեք նավակներն ընդհուպ մոտեցել են Sirocco-ին։ Նրանք հեռացել են միայն այն բանից հետո, երբ Sirocco-ն ձայնային նախազգուշացնող ազդանշան է տվել։ Իրանական նավակները 46 մետր մոտեցել են Choctaw County-ին, ինչն ստիպել է Sirocco-ի անձնակազմին ազդանշանային կրակ բացել։ Միջադեպը շարունակվել է մոտ մեկ ժամ։
ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ջոզեֆ Բուչինոն, որի օպերատիվ պատասխանատվության գոտու մեջ են մտնում, մասնավորապես, Մերձավոր Արևելքը, Հարավային և Կենտրոնական Ասիան, ասել է, որ իրանցի զինծառայողների գործողությունները չեն համապատասխանել ծովում պրոֆեսիոնալ և անվտանգ վարքի միջազգային չափորոշիչներին, ինչը մեծացրել է վրիպումների և բախումների հավանականությունը։ «ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ուժերը կշարունակեն թռչել, լողալ և գործունեություն իրականացնել սեփական պատասխանատվության գոտու ցանկացած կետում, որտեղ դա թույլ է տալիս միջազգային իրավունքը՝ նպաստելով տարածաշրջանային կայունությանը»,- ասել է նա։
Անցած տարի իրանական երեք նավակ նույն կերպ 62 մետր մոտեցել էր ամերիկյան երկու նավի, որոնք պարեկում էին Պարսից ծոցի միջազգային ջրերում, ինչը ստիպել էր ԱՄՆ զինծառայողներին մի քանի նախազգուշական կրակոց արձակել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: