Последние новости

Արթուր Թովմասյանը ներկայացրել է օրերս Ֆրանսիա կատարած այցի արդյունքները

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է օրերս Ֆրանսիա կատարած այցի արդյունքները։

Այցի շրջանակներում ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների, CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի, ֆրանսիական քաղաքական գործիչների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, Արցախ- Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպպոնիի և Ատլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են համատեղ նոր ծրագրեր, նախանշվել դրանց իրագործման ուղիները։

Խորհրդակցությանը Լիբանան և Կիպրոս կատարած այցի մասին հակիրճ հաշվետվությամբ հանդես է եկել «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

Նա շեշտել է, որ հագեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ծրագրեր՝ հետագա համագործակցության համար։ Այս առումով Ա Մոսիյանը հատկապես կարևորել է օտարերկրյա քաղաքական գործիչների հետ հանդիպումները։

Verelq.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ