Ապարանում վիրավորված քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Ապարան համայնքի տարածքում երեք օր առաջ տեղի ունեցած կրակոցներից հետո «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացված երկու քաղաքացիներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, վատացում չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը:
Կուրղինյանը հայտնեց, որ մյուս քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։
NEWS.am-ին «Աստղիկ» ԲԿ-ից հայտնեցին, որ իրենց մոտ հոսպիտալացված քաղաքացին ապաքինման փուլում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 7 քաղաքացի: Վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել էր, իսկ 6 հոգի տեղափոխվել էին Երևանի բժշկական կենտրոններ: Ժամեր անց, սակայն, մահացել էր ևս մեկ քաղաքացի։
Հարուցված քրեական գործով 32-ամյա տղամարդ է ձերբակալվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ ձերբակալված անձը՝ Արմեն Հովհաննիսյանը, Ձորագլուխ համայնքից է։ Նա եղբոր հետ շաբաթ օրը երեկոյան 22:30-ի սահմանում Ապարան քաղաքում, ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, ապա մոտեցել են վարորդին, վիճել նրա հետ: Միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Վիճաբանությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը 32-ամյա տղամարդը եղբոր և մի քանի անձանց հետ, նորից գնացել են Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել են նախօրդ օրը իրենց վեճին միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել նրան:
Ավելի ուշ՝ երեկոյան, վիճաբանությունը շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքում՝ որի ընթացքում էլ 32-ամյա տղամարդը իր մոտ եղած հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղությամբ: Հրազենային վնասվածքներով Ապարանի բուժկենտրոն տեղափոխված Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել են, իսկ հինգ անձ տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: