Последние новости

Ալբանիայի վարչապետը Ուկրաինային խորհուրդ է տվել պատրանքներ չունենալ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ուկրաինացիներին խորհուրդ է տվել պատրանքներ չունենալ նույնիսկ եթե իրենց երկիրը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանա։

«Հյուսիսային Մակեդոնիան 17 տարի է, ինչ թեկնածու է, եթե չեմ սխալվում, Ալբանիան՝ 9 տարի։ Մենք ողջունում ենք Ուկրաինային, լավ է թեկնածուի կարգավիճակ տալը։ Բայց ես հուսով եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը մեծ պատրանքներ չի ունենա»,- ասել է Ալբանիայի կառավարության ղեկավարը։

Բացի այդ, Ռաման «ամոթ» է անվանել Տիրանայի հայտի դանդաղ առաջընթացը, որին խոչընդոտում է Բուլղարիան։ Միևնույն ժամանակ Եվրամիությունը 2020 թվականի մարտին համաձայնել էր Բալկանյան երկու երկրների անդամակցության շուրջ բանակցություններ սկսել։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ