Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՄՆ-Ի ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆ ՄԻԱՅՆԱԿ Է ՊԱՅՔԱՐՈՒՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՈԲԲԻՆԳԻ ԴԵՄ
Ջո Բայդենը շրջանցել է 907-րդ բանաձևը. ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա նաև նշել է. ««Freedom Support Act» օրենքի 907-րդ բանաձևն արգելում է ԱՄՆ կառավարությանը Ադրբեջանին օգնություն տրամադրել: Դա հնարավոր է միայն անել այն դեպքում, երբ նախագահը շրջանցում է այդ օրենքը, դրա մասին տեղյակ է պահում Կոնգրեսին և կարող է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այդպես էլ վարվում են ԱՄՆ բոլոր նախագահները, յուրաքանչյուր տարի՝ սկսած 2002թ.:
2020թ. պատերազմից հետո ռեալ հնարավորություն կար այս գործընթացի դեմն առնելու համար: Թեկնածու Բայդենը ժամանակին նախագահ Թրամփին կոչ էր անում դադարեղնել օգնությունը Ադրբեջանին և այլևս չշրջանցել 907-րդ բանաձևը: Այս հնարավարության պատուհանից մեր համայնքն ու լոբբիստներն ամեն ինչ արեցին օգտվելու համար: Այս առումով նրանք Հայաստանի իշխանություններից որևէ աջակցություն չեն ստանում: Նրանք Վաշինգտոնում միայնակ են պայքարում թուրք-ադրբեջանական լոբբինգի, դեսպանությունների և նավթադոլարների դեմ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.
-
2025-06-19 19:35
Племянник Самвела Карапетяна Нарек Карапетян обратил внимание на синхронность действий властей Армении и Азербайджана в отношении его дяди.