Հրաչ ՊՈՂՈՍՅԱՆ․ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏԱԳԱ ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ԱՂԵՏԻ
Եթե Երևանի հետագա ընդարձակումը չկանգնեցվի, ապա դա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ Այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը։
Ռիսկերը
Երևանը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում, ուստի այստեղ հավաքել երկրի բնակչության մեծ մասին՝ նշանակում է այդ բնակչությանը ենթարկել սպառնալիքի։
Բացի այդ, ռազմական ագրեսիայի դեպքում հեշտ է ոչնչացնել երկրի ռազմավարական օբյեկտները, քանի որ դրանք բոլորը կենտրոնացած են մի տեղում։ Չլինի Երևանը՝ չի լինի հանրապետությունը։ Սա սխալ է։
Պողոսյանը նկատել է, որ քաղաքաշինությունն ազդում է բոլոր ոլորտների վրա՝ տնտեսության, տրանսպորտի, արդյունաբերության և այլն։ Այսօր Երևանին անմիջականորեն հարող տարածքի հարյուրավոր հեկտարներ են կառուցապատվում։ Դա անմիջապես կփոխի իրավիճակը մայրաքաղաքում բոլոր իմաստներով։
Բացի այդ, բնակելի թաղամասերի շինարարության ժամանակ պետք է նախատեսվի մանկապարտեզների և հանրային այլ օբյեկտների որոշակի քանակություն՝ 1 000 մարդու հաշվարկով։
Այսօր նախատեսված 90 հազար մանկապարտեզներից Երևանի քաղաքապետարանի ռեեստրում 25 հազար մանկապարտեզ է գրանցված։ Այդ խախտումները հանգեցնում են սոցիալական ճգնաժամի և աղետի։ Այստեղ լուրջ դեր է հատկացված պետությանը, քանի որ մասնավոր ընկերությունները շահագրգռված են միայն բնակարաններ կառուցել, որոնք կարող են հեշտ ու արագ վաճառել։
Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել
20 տարով հաստատված Երևանի զարգացման գլխավոր հատակագծի գործողության ժամկետը լրացել է, և այսօր գլխավոր հատակագիծ չկա, նկատվում է կադրերի և գիտելիքների պակաս, չկան հստակ հաշվարկներ, չկա առաջիկա 10 տարվա գաղափար, որով կղեկավարվեին քաղաքային իշխանությունները։ Եթե համակարգ չկա, դժվար է հասնել լուրջ արդյունքների։ Ավելին, ամեն ինչ ինքնահոսի է մատնված, ինչը անկառավարելի իրավիճակ է ստեղծում։
Ճարտարապետը նշել է, որ Երևանի բնակչության թիվը ցերեկային և գիշերային ժամերին տարբերվում է. ցերեկը այդ թիվը կրկնապատկվում է՝ հասնելով 2 միլիոնի, ի հաշիվ քաղաքի շրջակա բնակավայրերից եկողների։
Ուստի, փորձագետը կոչ է արել հաշվի առնել բնակչության մասին հենց ցերեկվա տվյալները։ Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել բոլոր դետալները (բնակելի ֆոնդը, մանկապարտեզների քանակությունը և այլն) և միայն դրա հիման վրա որոշում կայացնել։
Երևանի գլխավոր հատակագիծը նախագծելիս կարևոր է հաշվի առնել ամբողջ երկրի առանձնահատկությունները։
Թամանյանի նախագծերը ոչ մի ընդհանուր բան չունեն այսօրվա իրողությունների հետ։ Նրա նախագիծը հաշվարկված էր 30-40 տարվա և 150 հազար մարդ բնակչության համար։ Թամանյանը կարևորություն էր տալիս Երևանի և մարզերի ներդաշնակ զարգացմանը։ Բայց քաղաքի բնակչության թվաքանակի կտրուկ աճը հանգեցրեց ամբողջ երկրից ռեսուրսների կորզման։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 21:52
Коллектив компании "Электрические сети Армении" выражает свою полную поддержку и солидарность с предпринимателем, владельцем компании Самвелом Карапетяном. Об этом говорится в заявлении компании "Электрические сети Армении" и профсоюзной организации. Ранее премьер-министр Армении Никол Пашинян заявил, что те сотрудники "Элсетей" которые откажутся подчиниться незаконным указаниям и сообщат об этом правоохранителям, дадут конкретные показания, будут защищены государством. И после национализации "Элсетей" эти люди продолжат там работать. Лица же, которые станут принуждать к участию в акциях, будут привлечены к уголовной ответственности.
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.