Սահմանին զորամասեր են բացվել, Ալիևը` ԶՈւ-ն ուժեղացնելու մասին
Հայաստանի հետ սահմանի երկայնքով նոր զորամասեր են ստեղծվել։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոմանդոսների զորամասի մարտական դրոշի հանձնման ժամանակ:
Արարողությունը տեղի է ունեցել հունիսի 26-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի օրը, Ալիևի՝ Շահումյանի (Քելբաջարի) շրջան կատարած այցի շրջանակում:
«Մենք շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել մեր բանակը զարգացնելու համար։ Ամենաժամանակակից զենքի գնման նոր պայմանագրեր են ստորագրվել»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Նրա խոսքով՝ պայմանագրերն արդեն կատարվում են, նոր սպառազինություն ու տեխնիկա է ներկրվում Ադրբեջան։
«Պատերազմին հաջորդած մեկուկես տարում մենք օրուգիշեր աշխատել ենք, որպեսզի ավելի հզորացնենք մեր բանակը, ապահովենք ավելի ժամանակակից սպառազինությամբ, զբաղեցնենք բոլոր շահավետ դիրքերը սահմանի երկայնքով, տեղակայվենք այնտեղ, և մենք հասել ենք դրան», - ասել է Ալիևը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ «Ազերթաջին» տված հարցազրույցում խոսել է երկրի զինված ուժերի թվաքանակի ավելացման մասին:
«Ադրբեջանական բանակի կազմում ստեղծվել են օպերատիվ (կոմանդոսների) ստորաբաժանումներ և Պաշտպանության ազգային համալսարան։ Հատուկ նշանակության զորքերի ու ՌԾՈւ-ի օպտիմալացման հաշվին ավելացել է ուժերի ու միջոցների քանակը», - ասել է նա:
Հասանովը նշել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ալիևը հանձնարարել է ադրբեջանական բանակը նոր մակարդակի հասցնել, որպեսզի Թուրքիայի զինված ուժերի փոքր մոդելը դառնա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.
-
2025-07-12 13:25
Мэрия Еревана не дала разрешения на шествие и возможную сидячую акцию, запланированные после митинга арцахцев, несмотря на то, что сам митинг был одобрен. Об этом в беседе с Pastinfo сообщил член Совета по защите прав арцахцев Апрес Маргарян.
-
2025-07-12 12:31
Процесс отнятия "Элсетей" у собственника и продажа компании стороннему лицу, вызовет подорожание тарифов на электричество. Об этом пишет инициатива "Айакве".