Последние новости

ՄԵՐԺՎԱԾԸ

Նա այնքան էր սիրում մերժել ամենն ու ամենքին, որ իշխանության էլ եկավ «հպարտ մերժման» այդ ալիքի վրա. մարդկանց, անցյալի, ավանդույթների, պատմության, հաղթանակների մերժման... Այսօր դա վերադառնում է բումերանգի պես. Ամենից մերժված դառնում է հենց ինքը, սաստիկ հիշեցնելով պառավ Իզերգիլի հեքիաթներից մեկի հերոսին՝ մարդկանց կողմից մերժված միայնակ թափառող Լարրային, որի հետ ոչ ոք չի ուզում գործ ունենալ։

Հեծանիվով աշխատանքի գնացող երբեմնի հպարտ վարչապետը այսօր «առցանց հարցազրույց» է տալու, այսինքն պատասխանելու է ԶԼՄ-ների նախապես ընտրված ներկայացուցիչների նախապես ընտրված հարցերին: Լրագրողներն այդ միջոցառումն արդեն անվանում են «ասուլիս ինքն իր հետ», տարբեր լրատվամիջոցների ավելի քան 30 ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել վարչապետի կազմակերպած այդ նոր շոուին: Աննախադեպ երևույթ։

«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում վարչապետի կողքին են ձեռասուն Վահագն Խաչատուրյանն ու Արայիկ Հարությունյանը. չկան ո՛չ Հայաստանի նախկին նախագահները, ո՛չ Արցախի նախկին նախագահները, ո՛չ կաթողիկոսները: Աննախադե՛պ է։ Մարդիկ չեն ուզում գործ ունենալ նրա հետ, նույն սեղանի շուրջ նստել մի մարդու հետ, որը սուտ խոստումներով դավաճանել է միլիոնավոր մարդկանց սպասումներին։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես դուրս է եկել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից։ Ինչպես հաղորդել Է նախկին նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, պատճառն այն է, որ Նիկոլի օրոք հիմնադրամը ֆինանսական թափանցիկության և հաշվետվության հետ կապված լուրջ խնդիրներ ունի:

Փոխարենը՝ հոգաբարձուների խորհրդի նիստի կազմակերպիչները հումորով մարդիկ գտնվեցին և վարչապետի սեղանին գրիչ դրեցին. գուցե որ մյուսների գրիչների վրա աչք չտնկի, իսկ գուցեև որպես հիշեցում «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քառամյա վաղեմության այն լեգենդար նիստի մասին, որի ընթացքում ՍԴ այն ժամանակվա նախագահ Հրայր Թովմասյանի գրիչը անցավ Նիկոլ Փաշինյանին՝ այդպիսով դառնալով երկրի Սահմանադրության, Սահմանադրական դատարանի և ընդհանրապես երկրում արդարադատության համակարգի դեմ Փաշինյանի մշտական գրոհների կատալիզատորը։

Ինչպեսև սպասվում էր, վարչապետը յուրացրեց հերթական ձրի գրիչը, ձևացնելով, թե չհասկացավ ակնարկն առ այն, որ ժամանակն է կատարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և հերքել Հրայր Թովմասյանի նկատմամբ զրպարտանք բովանդակող հայտարարությունները։ Հիշեցնենք, որ Երևանի դատարանը պարտավորեցրել Է Նիկոլ Փաշինյանին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում կատարել «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»...

Այսօր Փաշինյանը քմծիծաղում է ու թռցնում հերթական գրիչը, որը հատուկ դրվել է իր առջև՝ Հրայր Թովմասյանի գրիչի հետ կապված արտառոց միջադեպը հիշեցնելու համար։ Այսօր նա դեռ իշխանություն ունի, և կարող է հույսեր փայփայել, թե ընկերներ ու ապագա ունի մեր երկրում, և ինչ-ինչ, բայց ինքն իր հետ ասուլիսներ դեռ ի վիճակի է անցկացնել, դե, և դատարանի որոշումը կատարելու հարցում էլ կարելի է չշտապել։

Իրականում ոչ ոք չի կանգնի նրա կողքին, երբ նա հեռանա, և բոլորին մերժած ու մերժող մարդը կդառնա ամենից մերժվածը մինչև իր կյանքի վերջը: Հայաստանում՝ մարդկանց, Հայաստանի և Արցախի իղձերին դավաճանելու համար։ Ու նաև Հայաստանից դուրս, որտեղ նրան լոկ հանդուրժում են՝ այնքանով, որքանով այդպիսին են խաղի կանոնները։ Իսկ իրականում բանի տեղ չեն դնում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «ПОДВИГ» ПРЕМЬЕРА ПАШИНЯНА
    2025-06-17 09:29

    Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.

  • ТЕХНОЛОГИИ РЕШАЮТ ВСЕ
    2025-06-16 09:08

    Что показали военные действия между Израилем и Ираном? В первую очередь несомненное преимущество в технологиях одной страны над другой. Настолько существен сегодня этот фактор, что отходят в сторону такие компоненты, как территория страны, количество населения, патриотизм населения, храбрость командования… Все отходит на второй план.

  • КОГДА РУЛЯТ «ХРАБРЫЕ НАЗАРЫ»
    2025-06-14 09:55

    Начинал Дональд Трамп бодро. С энтузиазмом, пожалуй, не уступающим энтузиазму Пашиняна в 2018-ом. На этой волне Трампу даже удалось на некоторое время прекратить огонь в Газе и наладить определенный американо-российский диалог, но к конкретным позитивным результатам по деэскалации в конфликтных регионах это пока не привело. Более того, видим, что многие планы Трампа не только не реализованы, но в определенной степени привели к эскалации ситуации.

  • ФАРИСЕЙ
    2025-06-13 10:06

    Никол Пашинян опубликовал очередной текст с очередными обвинениями в адрес руководства Армянской Апостольской Церкви. Текст примечателен, там надо только адресата поменять. Все обвинения гораздо более применимы в отношении правящей команды. Не особо мудрствуя, Пашинян переписал в адрес Католикоса известные обвинения в свой адрес.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ