Հայաստանի տնտեսական աճը փուչիկի պես պայթելու է
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-մայիս ամիսների սոցիալ-տնտեսական ամփոփ տվյալները, համաձայն որոնց՝ այս տարվա 5 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունը կազմել է 10,2 տոկոս։ Այս աճը հիմնականում ապահովել են շինարարության և ծառայության ոլորտները։
Հարկ է նշել, որ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերության ոլորտն աճել է 2,7 տոկոսով, շինարարությունը՝ 11,4 տոկոսով, առևտրի ոլորտը՝ 108,9 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 24,9 տոկոսով։ Արդյունաբերության ոլորտի համեստ աճը պայմանավորված է Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման և դոլարի արժեզրկմամբ պայմանավորված ոչ հանքահումքային արտադրատեսակների արտահանման կրճատմամբ։
Առաջին հայացքից թվում է, որ երկնիշ աճը Հայաստանի տնտեսության համար անսպասելի և մեծ ձեռքբերում է, սակայն իրականում այն պայմանավորված է արտաքին գործոններով, մասնավորապես՝ ռուս զբոսաշրջիկների ներհոսքով և տրանսֆերտների աճով, ինչպես նաև համաշխարհային շուկայում մետաղների բարձր գներով։
Միաժամանակ շինարարարության ոլորտի աճը պայմանավորված է ասֆալտապատման ծավալների, ինչպես նաև հիպոթեքային բնակարանների հասանելիությամբ։ Անշուշտ, անշարժ գույքի գների աճով խիստ շահագրգռված է բանկային համակարգը։ Հատկանշական է, որ այս ընթացքում զուգահեռաբար ավելանում է Հայաստանի Հանրապետության պետական պարտքը։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական պարտքը ավելացել է 356 մլն դոլարով։ Ստացվում է, որ պարտքով ֆինանսավորում ենք ասֆալտապատման ծրագրերը, որոնց տնտեսական արդյունավետությունը շատ ցածր է։
Իսկ ծառայությունների ոլորտի տպավորիչ աճը պայմանավորված է ֆինանսական համակարգի, հանրային սննդի, հյուրանոցային տնտեսությանև շահումով խաղերի ոլորտների աճով։ Այս երկու ոլորտները հիմնականում չեն հանդիսանում արտահանելի ոլորտներ և տնտեսության մեջ որակական փոփոխություն չեն կարող առաջացնել։ Հետևաբար, սրանք չեն կարող նպաստել բնակչության կենսամակարդակի կտրուկ բարելավմանը։
Հիշեցնենք, որ 2009 թվականին գրանցվեց Հայաստանի անկախության տարիների ամենամեծ անկումը՝ 14,1 տոկոսով, որը պայմանավորված էր շինարարության ոլորտի կտրուկ անկմամբ։ Հետևաբար, չպետք է փչել շինարարության «փուչիկը»։
Ուշագրավ է, որ այս տարվա ընթացքում 27,5 տոկոսով ավելացել են արտահանման ծավալները։ Սա այն դեպքում, երբ օրերս արտահանողները, գործարարները հրապարակեցին հայտարարություն այն մասին, որ դոլարի արժեզրկումը մեծ հարված է հասցնում իրենց տնտեսական գործունեությանը։ Դեռևս պաշտոնապես հրապարակված չեն արտահանման կազմն ու կառուցվածքը, սակայն ակնհայտ է, որ այդ աճն ապահովել է հանքահումքային արտադրանքը։ Բացի այդ․ ներկրման ծավալների 42,2 տոկոսով աճի հետևանքով էլ ավելի է խորանում Հայաստանի արտաքին առևտրիբացասական սալդոն, ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունն ավելի շատ ներկրում է, քան արտահանում։ Անշուշտ, ներկրման ծավալների աճի վրա էականորեն ազդել է արժեզրկվող դոլարը․ներկրման աճը մեծ վնաս է հասցնում տեղական արտադրողներին՝ նրանց դուրս թողնելով նաև ներքին շուկայից։
Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի տնտեսության ժամանակավոր աճը չի հանգեցնելու որակական փոփոխությունների կամ կենսամակարդակի բարելավման, և արտաքին գործոնների ազդեցության թուլացման հետ մեկտեղ այն փուչիկի պես պայթելու է։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.
-
2025-07-05 14:30
Самая большая опасность, которой следует опасаться, — это стремительная радикализация общественных настроений. В независимой Армении всегда были периоды обострения той или иной степени, и всегда это заканчивалось трагедией. Но это - беспрецедентная атмосфера: для всех мыслящих людей, во власти или вне ее, для тех, кто «не занимается политикой», постоянных наблюдателей и общественных активистов это должно настораживать. Ничего хорошего в этом нет. Ничего здорового. Бойтесь этого.