Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել։
ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որում ասվում է, որ գործակալական ցանցում ներգրավված են եղել Արցախի ՊԲ տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև կանխվել են ծուղակում հայտնված Արցախի մի քանի քաղաքացիների հետագա հավաքագրումը:
Դեպքի առթիվ Արցախի ԱԱԾ-ում հարուցված քրգործի շրջանակներում պարզվել է, որ Արցախի քաղաքացիները՝ հանդիսանալով N զորամասի ծառայողներ, սոցիալական ցանցերով կապ են հաստատել հայ անձի տվյալներով գրանցված օտարեկրյա հատուկ ծառայության աշխատակից կողմից օգտագործվող հաշվի հետ, որից հետո որոշ ժամանակ շփվելուց հետո վերջինիս առաջադրանքով նրան են տրամադրել պետական և և ծառայողական գաղտնիք կազմող, իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, մարտունակության, մարտական դիրքերում առկա զենքերի տեսակների և քանակի, զորամասի հրամանատարական կազմի վերաբերյալ տվյալներ: , որի դիմաց նրանցից մեկը բանկային փոխանցման միջոցով ստացել է 200 դոլար, իսկ մնացածը իրենց խպոստացված գումարները այդպես էլ չեն ստացել:
Պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել ԱՀ քաղաքացիներ Ա.Ա.-ին, Մ.Հ.-ին և Ա.Բ.-ին: Նրանք կալանավորվել են:
Տեսանյութում մեղադրյալները մանրամասներ են հայտնում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.