Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԹՈՂ ՑՈՒՅՑ ՏԱՆ ԲԵՐՁՈՐԻ, ԱՂԱՎՆՈՅԻ ԵՎ ՍՈՒՍԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
Բերձոր քաղաքի, Սուս և Աղավնո գյուղի շուրջ ստեղծված իրավիճակն ամենատարբեր դիտանկյուններից քննարկվում է։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները շատ դեպքերում ընդհանուր գծերով են ներկայացված և դրանց իրականացման հարցում բանակցելու ու հնարավորինս հայկական շահերի շրջանակներում գոնե փոքր հաջողություններ գրանցելու հնարավորություն կա։
Կոնկրետ այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը սահմանում է հետևյալը. «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:
Ովքեր պնդում են, որ եռակողմ հայտարարությունով է սահմանված Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայ բնակչության դուրս գալը և բնակավայրերի հանձնումը, ապա թող ցույց տան դրա վերաբերյալ ձևակերպումը։ Այլընտրանքային ճանապարհի նախագիծը կարող էր քննարկվել ու հաստատվել այնպիսի տրամաբանության ներքո, որի դեպքում 3 հայկական համայնքները կարող էին մնալ «Լաչինի միջանցքի» 5 կմ-ոց հատվածում և չհանձնվել Ադրբեջանին։ Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի շանտաժի, սպառնալիքի ներքո է եռակողմ հայտարարության այս դրույթն իրականացվում ադրբեջանական հավակնությունների շրջանակում։
Իրադրությունը բավականին բարդ է, պարզ, ստանդարտ լուծումներ չունի և ցանկացած կարգավորում պետք է լինի խիստ հաշվարկված, հակառակ դեպքում նոր կորուստներն անխուսափելի կլինեն։ Ադրբեջանի հետ տարբեր հարցերով բանակցությունները ենթադրում են ծանր գործընթաց, որը ՀՀ ներկայիս իշխանությունների պայմաններում մեզ համար շահեկան լուծման հնարավորություն չի ընձեռում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: