Последние новости

Թագուհի Թովմասյանը չի հրաժարվի պաշտոնից

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտնում է, որ պաշտոնից չի ազատվում։ Նա ֆեյսբուքյան իր էջում է գրառում արել` մանրամասնելով իր քայլի պատճառը։

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անկուսակցական, անկախ նախագահ»,–գրել է Թովմասյանը։

Նա գրել է նաև, որ երկար ծանրութեթև է արել որոշում կայացնելուց առաջ, և մի քանի արձանագրում արել։ Թովմասյանի խոսքով` եթե գործընկերային համերաշխության մասին էր խոսքը, ապա պետք է բոլորը գործընկերաբար Արթուր Վանեցյանից հետո հրաժարվեին պատգամավորական մանդատներից: Բացի այդ, նա հիշեցրել է, որ դեռ նախորդ տարի հայտարարել էր` բոլոր ընդդիմադիրներով պետք է վայր դնեն մանդատները՝ պայմանով, որ հաջորդներից էլ որևէ մեկը չի վերցնելու ազատված մանդատը:

Թովմասյանը նշել է նաև, որ այս փուլում, հատկապես երբ որոշվում է Արցախի մեր հայրենակիցների ճակատագիրը, երբ Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների խախտումների լրջագույն խնդիրներ են արձանագրվում, գործ անելու կարիք կա:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ