Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՔՊ ԿՈՉՎՈՂ ՉԱՐՈՐԱԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՊԱՇՏՈՆՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ
ՔՊ կոչվող հայրենադավ խմբակը, մեղմ ասած ապրում է վախի մթնոլորտում. Սա նորմալ է, որովհետև վախը կենդանական բնազդ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա, նաև նշել է. «Երբ ԱԺ 70 պատգամավորանոց ֆրակցիան, Ազգային Ժողովը շրջապատում է 700 ոստիկանով ու քննարկում ԱԺ ընդդիմադիր խմբակցությանը՝ իրենց սահմանադրական և օրենսդրական պաշտոններից զրկելու հարցը, ոչ այլ ինչ է քան պրիմիտիվ վախ:
Նրանք չեն հասկանում անգամ, որ այդ կերպ խորացնում են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը: Ի՞նչ տարբերություն, ընդդիմությունն ունի ԱԺ նախագահի տեղակալի, հանձնաժողովի նախագահի կամ նրանց տեղակալի պաշտոնները, թե՞ չունի: Նրանք նույնիսկ չեն հասկացել, թե խորհրդարանական ընդդիմությունը ինչո՞ւ է բոյկոտում ԱԺ նիստերը, որտեղ այս օրհասական իրավիճակում քննարկվում են բացառապես հիմար, անօգուտ նախաձեռնություններ:
Նիկոլը հանձնում է Արցախի ու Հայաստանի տարածքները, Նիկոլը խոսում է նոր պատերազմից, Նիկոլը հայ ժողովրդին դրել է ֆիզիկական գոյության վտանգի առջև, Նիկոլը երկիրը մխրճել է անդառնալի պարտքերի մեջ, Նիկոլը ավիրել է Հայոց Բանակը, Նիկոլը Հայոց պետականությունը դրել է հարցականի տակ, իսկ 70 գլուխ ՔՊ-ական պատգամավորների գոյությունն Ազգային Ժողովում պահպանվում է որպես բուտաֆորիայի: Նույնիսկ նրանցից ոմանք ակտիվորեն աջակցում են Ադրբեջանին՝ Հայաստանին չեզոքացնելու հարցում:
Զրկե՛ք Հայրենիքից, զրկե՛ք ազատությունից, զրկե՛ք իրավունքներից, զրկե՛ք պաշտոններից, զրկե՛ք մանդատներից, զրկե՛ք ամեն ինչից և դրանով ապացուցեք, որ Հայաստանի ու Արցախի փրկությունը ձեր կապիտուլյանտական խունտայի հեռացման մեջ է: Չարորակ ուռուցքը պետք է հեռացվի հայկական քաղաքական օրգանիզմից և որքան ուշ՝ այնքան վատ:
Հիվանդությունը պայքարում է հիվանդի դեմ, իսկ բժիշկը պայքարում է հիվանդության դեմ: ՔՊ կոչվող չարորակ հիվանդության դեմ պայքարելու համար ընդդիմությանը պաշտոններ պետք չեն: Պետք է, որ ժողովուրդը հասկանա ու վստահի ընդդիմությանը, այլապես չարորակ հիվանդությանը վստահելով՝ Հայ մարդը վտանգի տակ է դնում առաջին հերթին իր կյանքը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 22:20
Существует прямая связь между интенсивностью атак на военные центры и инфраструктуру, а также гражданские районы на северо-западе Ирана со стороны израильского режима и планом англосаксонского фронта по созданию фальшивого Зангезурского коридора (Туранский коридор НАТО). Об этом написал иранский политолог Ахмад Каземи.
-
2025-06-18 20:20
Первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин прокомментировал Alpha News задержание российского бизнесмена Самвела Карапетяна, атаку властей Армении на Армянскую Церковь и прозападный курс.
-
2025-06-18 20:17
США и Израиль делают главную ставку на свержение законного правительства Ирана и установление марионеточного режима. Но у Ирана есть опыт Венесуэлы, напоминает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.