Последние новости

Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ

Իրանում ուժգին երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 01:32-ին, (Գրինվիչի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 21:32-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 2687⁰ և արևելյան երկայնության 5523⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգան նահանգի Բանդար Լենգեհ քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ կա 5 զոհ և 12 վիրավոր:

Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժը չի զգացվել։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ