Արամ Վարդևանյան․ Հորդորում եմ՝ ինձանից սկսեն մանդատներից զրկելու գործընթացը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ երկրի թիվ մեկ պաշտոնյան՝ Նիկոլ Փաշինյանը, կարող է ասուլիս տալ, խոսել օպատերազմի սպառնալիքի մասին, խոսել հայրենազրկման հերթական դրսևորման մասին, խոսել ռազմագերիների մասին ու դրա հաջորդ օրը ԱԺ-ն պաշտոններ է քննարկում, ընդդիմադիրներին պաշտոններից զրկելու հարցը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խպաչմերուկում «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Անդրադառնալով նրան, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը մտադիր է վայր դնել պատգամավորի մանդատը, Վարդևանյանն ասաց. «Այդտեղ դուք խնդիր մի տեսեք»:
Հարցին, թե խմբակցությունում քննարկվո՞ւմ է մանդատները դնելու հարցը, նա արձագանքեց. «Մանդատները պետք է ձառայեցվեն կարևորագույն մեկ օրակարգի: Դրանցից մեկը վարչապետ ընտրելն է: Տարբերակներից մեկը կարող է հենց դա լինի,մ իսկ դրա համար պետք է ունենալ մանդատ: Մյուս տարբերակը, թե մանդատները դնելն ինչ հետևանքի է բերելու: Այս պահի դրությամբ ունենք Սահմանադրությամբ նախատեսված կարգավորում, որ ԱԺ-ն պետք է համալրված լինի համապատասխան պաշտոններով, այդ թվում ընդդիմադիր քվոտաներով, դրանց մեջ է նաև ԱԺ փոխխոսնակի պաշտոնը: Հիմա այդ պաշտոնը համալրված չկա: Դա Սահմանադրության խախտում է, բայց դա օրվա իշխանության համար խնդիր չի առաջացնում: Հիմա այս պայմաններում եթե ընդդիմադիրները մանդատները դնում են, բայց Սահմանադրությունը ուղղակի հետևանք չի նախատեսում, դա խնդիր առաջացնելո՞ւ է: Իրենց համար անգամ խնդիր չի առաջացնում, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված չէ, որ Բերձորը պետք է հանձնել»:
Իրենք մանդատներից զրկելուց էին խոսում չէ՞: Ես էլ կասեմ՝ թող այդ պրոցեսն սկսեն Արամ Վարդևանյանից, հորդորում եմ: Թող իրենք հունիսի 3-ի մեր ներկայացրած տեքստն ընդունեն, մենք բոլորս մանդատները դնենք, պաշտոնները արդեն դրել ենք, պարգևավճարներն էլ կտանք իրենց: Բայց չեն ընդունում»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 19:38
Госсекретарь США Марко Рубио во время выступления в Сенате предупредил, что правительство Сирии во главе с президентом Ахмед аш-Шараа сталкивается с серьезными проблемами, сообщает Al Arabiya.
-
2025-05-20 19:36
Армянская сторона попросила Евросоюз не только воздействовать на Баку, но и помощи через Европейский фонд мира, следует из выступления главы МИД Армении Арарата Мирзояна в ходе регионального семинара послов стран ЕС в Восточной Европе и Центральной Азии.
-
2025-05-20 19:34
Глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян накануне сообщила о вспышке бруцеллёза в селе Чкаловка Гегаркуникской области.
-
2025-05-20 19:29
Союз армян России (САР) обратился в Следственный комитет РФ с призывом возбудить уголовное дело в связи со сносом и осквернением памятников героям Великой Отечественной войны на территории Нагорного Карабаха. Организация расценивает происходящее как оскорбление памяти защитников Отечества и осквернение символов воинской славы России.