Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Մադրիդում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 6-ին հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, շնորհավորելով միմյանց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են, որ անցյալ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Իսպանիայի միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն՝ խարսխված ավանդական կապերի և ընդհանուր արժեքների վրա:
«Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ու բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը` երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել փոխգործակցության խորացման ուղղությամբ:
Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական, արդյունաբերության, տրանսպորտի և ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության ներուժի լիարժեք իրացման շուրջ: Կողմերը համակարծիք էին, որ բիզնես ֆորումների կազմակերպումը, գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնումը կխթանի երկկողմ համագործակցությունն այս ոլորտներում։
Հայաստանի ու Իսպանիայի միջև մարդկային շփումների ակտիվացման ու փոխճանաչման տեսանկյունից կարևորվել է նաև զբոսաշրջության ոլորտում կապերի ամրապնդումը։ Ընդգծվել է կրթական փոխանակումների և երկու երկրներում միմյանց լեզվի ու մշակույթի ուսումնասիրման հնարավորությունների ընդլայնումը։
Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Իսպանիայի կառավարության՝ Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու որոշումը, համոզմունք հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի միջպետական հարաբերություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների համագործակցությանը բազմակողմ հարթակներում, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում:
«Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: ՀՀ ԱԳ նախարարն իր իսպանացի գործընկերոջն է ներկայացրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ:
Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջմղման և տևական լուծում գտնելու գործում: Նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոն նշել է, որ Իսպանիան աջակցում է խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը։
Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վարում է իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում համամարդկային արժեք հանդիսացող հայկական պատմամշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման քաղաքականություն»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Նշվում է, որ հանդիպման արդյունքներով Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.