Լավրովն ու Բլինկենը մեկնաբանել են Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ մահափորձը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ցավում է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ է իրագործվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Չգիտեմ` այս մահափորձի հետևում ինչ կա, ես այդ մասին իմացա G20-ի նիստի ժամանակ: Առաջինն էի, որ իմ ելույթը սկսեցի` ափսոսանք հայտնելով ճապոնացի գործընկերոջ դեմ կատարվածի կապակցությամբ», - ասել է նա:
Ըստ The Times of India-ի` մահափորձին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Շատ, անչափ տխուր պահ է... Մեր մտքերը, մեր աղոթքները նրա հետ են, նրա ընտանիքի, Ճապոնիայի ժողովրդի հետ»,- ասել է Բլինկենը լրագրողներին։
Նրա խոսքով` ԱՄՆ–ն խորապես վշտացած ու մտահոգված է։ Դիվանագետը նշել է, որ չգիտի` ինչ վիճակում է Ճապոնիայի նախկին վարչապետը։
Հիշեցնենք` Ճապոնիայի Նարա քաղաքի փողոցում ելույթի ժամանակ հարձակում է տեղի ունեցել Սինձո Աբեի վրա։ Նախկին ծովագնաց, 41-ամյա Տեցույա Յամագամին երկու անգամ կրակել է հետևից։ Սինձո Աբեն հրազենային վնասվածք է ստացել պարանոցի և կրծքավանդակի շրջանում։
Վիրավորումից անմիջապես հետո նրա գիտակցությունը տեղն է եղել, սակայն կարճ ժամանակ անց վիճակը դարձել է կրիտիկական՝ «սրտի և թոքերի կանգով»: Ներկայումս Սինձո Աբեն գտնվում է Նարայի պրեֆեկտուրայի համալսարանի հիվանդանոցում:
Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ կրակողը երեք տարի` մինչև 2005 թվականը ծառայել է երկրի ծովուժում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 18:07
На Площади Свободы в Ереване начался митинг, организованный Советом по защите прав арцахцев. Оттуда его участники направятся к зданиям соответствующих государственных структур и проведут массовые акции неповиновения, говорится в заявлении Совета.
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.