Արծվիկ Մինասյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ գործը «անհետացել» է՝ ՀԿԿ-ից ՔԿ ճանապարհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության ծառայողների կողմից ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործն անհետացել է. շուրջ երկու շաբաթ առաջ դուրս է եկել Հակակոռուպցիոն կոմիտեից՝ Քննչական կոմիտե տեղափոխվելու համար ու «անհետացել»։
Հիշեցնենք, որ պատգամավորը բռնության էր ենթարկվել կարմիր բերետավորների կողմից՝ Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում՝ մայիսի 18-ին։
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են բերետավորները՝ մոտ 10 հոգի, հարձակվում Ա. Մինասյանի վրա ու քաշքշելով, հրմշտելով նստեցնում ոստիկանական մեքենան, այնուհետև մոտենում է կոչումով ավելի բարձրը ու նրան հանում մեքենայից։ Քիչ անց ոստիկանների մեկ այլ խումբ կրկին փորձել է նրան բռնության գործադրմամբ նստեցնել ոստիկանական մեկ այլ միկրոավտոբուս ու կրկին կոչումով ավագը նրան ազատ է արձակել։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել, իսկ փաստաբան Վահե Գրիգորյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով հարուցել քրեական գործ։
Ներկայացված հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, որի արդյունքներով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին, գործի շրջանակներում Արծվիկ Մինասյանը տուժող է ճանաչվել։
«Փաստինֆո»-ին Հակակոռուպցիոն կոմիտեից դեռևս հունիսի 27-ին տեղեկացրել են, որ հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեից, ըստ քննչական ենթակայության, տեղափոխվել է այլ նախաքննական մարմին՝ հետագա քննությունը շարունակելու նպատակով։
Մեր աղբյուրները տեղեկացրել էին, որ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, որտեղից, սակայն արդեն երկու շաբաթ է՝ նույնիսկ չեն կարողանում «պարզել»՝ քրեական գործն, ի վերջո, ստացել են, թե ոչ։ Այսպես, ՔԿ-ից առանց որևէ հոդաբաշխ բացատրության նախ նշել էին, որ քրեական գործը Երևան քաղաքի վարչությունում չէ, իսկ հետագայում արդեն ընդհանրապես հրաժարվում են բանավոր հարցմանը պատասխանել՝ խիստ «բարդ» հարցին պատասխանելու համար պահանջելով գրավոր հարցում։
Ակներև է, որ քննչական մարմինները փորձում են ոստիկանների հանցագործությունն իրենց հովանու տակ վերցնել, լռեցնել, ապա նաև ջրել գործը, ինչը կատարվում է դատախազության լուռ համաձայնությամբ ու թողտվությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 04:55
Начат снос здания основной школы города Ноемберян с целью строительства на его месте нового школьного корпуса. По этому поводу я направил губернатору Тавушской области Айку Галумяну следующий запрос:
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».