Դումանյան․ Հիմք չունեմ ասելու, թե Հիսուսի արձանը խիստ պահանջված է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մեկնաբանել է Հայաստանում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման վերաբերյալ հարցը։ Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ այս պահին դեռ նախագիծ չկա։
Նշենք, որ արձանի տեղադրման վերաբերյալ գրությունը ԿԳՄՍ նախարարությունը ստացել է 2022 թվականի փետրվարի 28-ին` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից։
«Խոսելով արձանի տեղադրման մասին ոչ որպես ԿԳՄՍ նախարար, այլ որպես քաղաքացի` ոչ մի հիմք չունեմ ասելու, որ այն խիստ պահանջված է, ոչ էլ հիմքեր ունեմ արձանի տեղադրումը անթույլատրելի համարելու: Ցանկացած քաղաքաշինական հարց պետք է լուծվի կարգին կամ օրենսդրությանը համապատասխան»,– ասել է Դումանյանը:
Նախարարը լրագրողներին հիշեցրել է նաև, որ հուլիսի 7-ին կայացած ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է` կառավարության համապատասխան մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն:
«Վարչապետն ընդգծել է, որ գաղափարը կա, սակայն այն պետք է ճանապարհ անցնի և դեռ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Հիմա այդ խնդիրների լուծումն ընթացքի մեջ է: Նախարարությունը հուլիսի 10-ին հաղորդագրություն էր տարածել, որի մեջ հստակ գրված է կարգը և հղումներ են արված այսօրվա գործող կարգերին, օրենսդրությանը: Հույս ունենք, որ գործընթացը կարգին համաձայն կընթանա»,-շեշտել է Դումանյանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 09:26
Двое армянских борцов-вольников завоевали медали на чемпионате Европы U-20 в Италии, сообщает Федерация борьбы Армении.
-
2025-07-07 09:25
Лидер движения «Священная борьба», политзаключенный, архиепископ Баграт Галстанян написал письмо из УИУ «Ереван-Кентрон».
-
2025-07-07 09:22
Минэкономики Армении заплатило авиакомпании Wizz Air 50 тыс. евро за маркетинговые и рекламные материалы о туристической привлекательности страны.
-
2025-07-07 09:21
Источник рассказал, что сейчас в Москве готовится делегация, которая на наступающей неделе неофициально отправится в Баку с целью попытаться неформально урегулировать конфликт между двумя странами. Об этом пишет Telegram-канал ВЧК-ОГПУ.