ՀՀ-ում աուտոիմուն և աուտոբորբոքային հիվանդությունների համահայկական ռեգիստր է ստեղծվել
Հայաստանում աուտոիմուն և աուտոբորբոքային հիվանդությունների համահայկական ռեգիստր է ստեղծվել։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Santé Arménie» հիմնադրամի կլինիկական հետազոտությունների կենտրոնի ասիստենտ Արդա Մարտիրոսյանը։
Նա ընդգծեց, որ իրենք Հայաստանում համագործակցում են շուրջ 10 հիվանդանոցների հետ, որոնցից են` «Նաիրի» ԲԿ-ն, «Մուրացան» զինվորական հոսպիտալը, «Արաբկիր» ԲԿ-ն, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը և այլն։
«Ստեղծել ենք աուտոբորբոքային և աուտոիմուն հիվանդությունների համահայկական ռեգիստր։ Այնտեղ գրանցվելու են այն անձանց տվյալները, որոնք դիմել են հայաստանյան հիվանդանոցներ, ու նրանց մոտ ախտորոշվել են այս հիվանդությունները։ Հայաստանում չկա ընդհանուր բազա, այդ պատճառով մենք այժմ համագործակցում ենք հիվանդանոցների ռևմատոլոգիական բաժանմունքների հետ»,- ասաց Մարտիրոսյանը։
Նա նաև հայտնեց, որ մանկական բորբոքային հիվանդությունների ֆրանսիական ռեգիստրում էլ Հայաստանից գրանցում են պարբերական հիվանդություն («երևանյան հիվանդություն») ունեցողների տվյալները։
Սա արվում է, որպեսզի հայ և ֆրանսիացի բժիշկները համագործակցեն ընդհանուր հետազոտություն կատարելու նպատակով։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն հայ-ֆրանսիական գիտահետազոտական առաջին համաժողովի ժամանակ կարևորեց ֆրանս-հայկական բարեկամությունը, որի շրջանակում մեծ տեղ է տրվում բժշկական ոլորտին։
«Մեր համագործակցությունը սկսվել է Հայաստանի համար դժվար ժամանակներում։ «Santé Arménie» հիմնադրամի ստեղծումը ևս մեր համագործակցության հաջող փուլերից է։ Հույս ունեմ, որ նման համագործակցությունները շարունակական կլինեն և արդյունավետ»,- ասաց Լույոն։
Նշենք, որ պարբերական հիվանդությունը ժառանգական է, որը բնորոշվում է սուր բորբոքման կրկնվող նոպաներով, որոնք դրսևորվում են որովայնի կամ կրծքավանդակի ցավերով կամ հոդացավերով, տենդով։ Այն հիմնականում հանդիպում է միջերկրածովյաին տարածաշրջանում` հայերի, հրեաների, արաբների, թուրքերի մոտ։
Հայաստանում 2020 թվականի տվյալներով՝ մոտավորապես 3-4 հազար երեխա տառապում է այս հիվանդությամբ, իսկ մեծահասակների շրջանում թիվը հասնում է մի քանի տասնյակ հազարի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 12:16
Адвокаты предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской Церкви архиепископа Микаела Аджапахяна отреагировали на сегодняшнее заявление премьер-министра РА Никола Пашиняна, расценив его как вмешательство в предварительное расследование.
-
2025-07-07 12:13
Представитель оппозиционной парламентской фракции "Айастан" Тадевос Аветисян предлагает генпрокурору Анне Вардапетян заменить слово "уголовный" на "политический" в ходатайстве о лишении депутатской неприкосновенности секретаря фракции Арцвика Минасяна. Об этом он заявил на внеочередном парламентском заседании в понедельник.
-
2025-07-07 12:11
Завершено предварительное следствие по делу о хулиганстве, возбужденному в апреле 2021 года после визита премьера Армении в Сюник, где его встретили криками и оскорбительными возгласами.
-
2025-07-07 12:11
Памятник Шарлю Азнавуру будет готов на этой неделе, его отлили в Гюмри. Об этом заявил во время селекторного совещания в мэрии Еревана 7 июля заместитель мэра Еревана Левон Ованнисян. «Официальное открытие состоится 18 июля в 11:00 на площади Азнавура», - уточнил чиновник.