Թուրքական «Գորշ գայլերը» հայտարարել են, որ Կրետեն «Թուրքիայի անբաժան մասն է»
Թուրք ազգայնականները, որոնք հայտնի են որպես «Գորշ գայլեր», հունական կղզիների նկատմամբ հավակնություններով քարտեզի հրապարակումից հետո Twitter-ի իրենց միկրոբլոգում հայտարարել են, որ Կրետեն «Թուրքիայի անբաժանելի մասն է», գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Թուրքիայի նախագահական կոալիցիոն գործընկեր, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին շաբաթ օրը այցելել է «Գորշ գայլերի» շտաբ և լուսանկարվել քարտեզի կողքին, որտեղ երևում է, որ Էգեյան ծովի և Կրետեի կեսը Թուրքիային են պատկանում:
Հունաստանի դիվանագիտական աղբյուրները դատապարտել են Բահչելիի կողմից քարտեզի ցուցադրումը, որը կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունը Էգեյան ծովի կղզիների և Կրետեի նկատմամբ՝ ասելով, որ «սա Թուրքիայի կողմից ծայրահեղ հռետորաբանության սրման մի մասն է»: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ ակնկալում է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էդողանից «հստակ դիրքորոշում» է սպասում կոալիցիոն կրտսեր գործընկերոջ արարքի վերաբերյալ և արդյոք Հունաստանի կղզիների նկատմամբ տարածքային պահանջները Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունն են:
«Գորշ գայլերը» հունարենով ութ թվիթ են հրապարակել, որոնցում գրել են, որ քարտեզի վրա նշված են սահմանները և նշված են կղզիները, «որտեղ հարյուրավոր տարիներ ծածանվել է թուրքական փառահեղ դրոշը», և որոնք անօրինական կերպով յուրացվել են Հունաստանի կողմից»: Ազգայնականներն ասում են, որ 152 կղզիներ չեն հանձնվել Հունաստանին՝ Լոզանի և Փարիզի պայմանագրերի համապատասխան։
«Կրետե կղզին, որը Հունաստանի կողմից օկուպացված էր Առաջին համաշխարհային պատերազմից առաջ կատարված փաստի քաղաքականության շրջանակներում և գերության մեջ էր գտնվում հունական պետության սահմաններում, ... թուրքական հայրենիքի և Կապույտ հայրենիքի անբաժանելի մասն է: Կրետեն այն կղզիներից մեկն է, որի իրավական կարգավիճակը մնում է անորոշ, անարդարացի ձեռքբերում է Հունաստանի կողմից փաստացի իրավիճակի ստեղծման արդյունքում»,- ասել են ազգայնականները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.