Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ․ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ, ՈՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԸ ԹՈՒՐՔԻԱՆ Է
Թուրքական կողմը չի գնում լուրջ քայլերի, քանի որ ցանկանում է, ժամանակ շահելով, ճնշում գործադրել Հայաստանի վրա: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին։
Ըստ նրա՝ թուրքական կողմը միտումնավոր է դա անում, որպեսզի հայ-ադրբեջանական դեռևս չսկսված բանակցություններում ճնշում գործադրի և զիջումներ կորզի հայկական կողմից:
«Սկսվել է հայ-թուրքական բանակցային գործընթացի երկրորդ փուլը, որի նախաձեռնողը Թուրքիան է: Այս փուլը կանվանեի փոքր քայլերի փուլ: Իսկ Թուրքիային հարկավոր է ցույց տալ, որ բանակցային գործընթացում դինամիկա կա: Հեռախոսազրույցը Էրդողանի և Փաշինյանի միջև երկրորդ փուլի դրսևորումներից մեկն է: Իսկ ինչո՞ւ թուրքական կողմը չի գնում այն կարևոր քայլին, այն է՝ դիվանագիտական կապերի և սահմանային ռեժիմի հաստատում: Կարծում եմ, որ դա միտումնավոր է արվում: Թուրքիան փորձում է ժամանակ շահել, թուրքական կողմը կօգտագործի հնարավոր ժամանակը Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար»,- ասաց նա:
Թուրքագետի կարծիքով՝ ներկա փուլում հնարավոր չէ Փաշինյան-Էրդողան հանդիպումը. այն, ինչ տեղի է ունենում, Թուրքիային ձեռնտու է:
«Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուբինյան-Քըլըչ հանդիպման ժամանակ, չեմ բացառում, որ հնարավոր է կյանքի կոչել, քանի որ դրանք առանձնապես ոչինչ չեն նշանակում: Տեխնիկական առումով էլ դա երկար ժամանակ կպահանջի: Այստեղ կարևոր է նաև թուրքական կողմի ցանկությունը: Իսկ ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացմանը, ապա կասեմ, որ դա հիմնականում արվում է Ադրբեջանի համար: Աստված գիտի, թե այդ քաղաքացիների մեջ ովքե՞ր և ի՞նչ ծառայության ներկայացուցիչներ կլինեն»,- ասաց Սաֆրաստյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.
-
2025-06-19 19:35
Племянник Самвела Карапетяна Нарек Карапетян обратил внимание на синхронность действий властей Армении и Азербайджана в отношении его дяди.