Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻՑ ԵՆ ՀԱՎԱՏԸ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ
Հավերժական թշնամիների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներից են հավատը, հայրենասիրությունը և պրոֆեսիոնալիզմը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այո՛, հայ ժողովուրդը մեծ ժողովուրդ է, և յուրաքանչյուր մեծ ժողովուրդ ունի մեծ առաքինություններ և մեծ արատներ։ Արտաքին քաղաքականության մեջ հայտնի արտահայտություն կա՝ «չկան մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, կան մշտական շահեր»։ Բայց, այնուամենայնիվ, կան մշտական թշնամիներ։ Դրանք այնպիսի հասկացություններ են, ինչպիսիք են արժեքների դեգրադացումը, եսասիրությունը, ագահությունը, հայրենասիրության բացակայությունը, նրա ու ազգային արժեքների նկատմամբ արհամարհանքը և այլն։
Հայ ժողովրդի բոլոր մեծ ներկայացուցիչները մեր պատմության ընթացքում մտածել են այդ արատներից ազատվելու մասին։ Առաջին բանը, որ պետք է անել՝ նրանց մտքերը վերլուծելն է։ Այս հավերժական թշնամիների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներից են հավատը, հայրենասիրությունը և պրոֆեսիոնալիզմը։ Այս արժեքները պետք է արմատավորվեն մանկուց, պահպանվեն պետական ամենաբարձր մակարդակով։ Սա և՛ հեշտ է, և՛ դժվար, բայց մի հասարակություն, որտեղ հայրենասիրությունն ու պրոֆեսիոնալիզմը հիմնարար արժեքային բաղադրիչներ չեն, դատապարտված է։
Բնականաբար, անհրաժեշտ է միշտ զգալ նուրբ գիծը և ամեն կերպ խուսափել խավարամտությունից, իսկ դա պահանջում է առողջ ավանդականության և առողջ առաջադիմություն ներդաշնակ սինթեզ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 14:58
Невзирая на опровержение администрации премьера Армении, в правящей партии "Гражданский договор" не исключают, что в Турции тем не менее состоится трехсторонняя встреча с участием премьера Армении Никола Пашиняна с президентами Турции и Азербайджана.
-
2025-06-19 14:57
Уголовное преследование бизнесмена Самвела Карапетяна – это отражение страхов премьер-министра Никола Пашиняна, сказал депутат от оппозиционной фракции "Айастан" Анна Григорян.
-
2025-06-19 14:54
Группа арцахцев во главе с председателем организации «Возрождающийся Арцах» Анастасом Исраеляном провела акцию у здания правительства, потребовав от властей бессрочного продления социальной поддержки всем вынужденным переселенцам из Нагорного Карабаха.
-
2025-06-19 14:52
Иран не просил у России военную помощь, но поддержка Тегерана со стороны Москвы налицо, заявил в четверг «на полях" ПМЭФ пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.