Последние новости

Ստամբուլում ավարտվել են հացահատիկի հարցի շուրջ բանակցությունները

Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի զինվորական պատվիրակությունների և ՄԱԿ-ի պատվիրակության բանակցությունները «հացահատիկի հարցի» կարգավորման շուրջ, որոնք անցկացվել են Ստամբուլի Կալենդեր առանձնատանը, ավարտվել են։

«Բանակցություններն ավարտվել են»,-ՌԻԱ Նովոստիին ասել է աղբյուրը։

Ավելի վաղ դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել է, որ այսօրվա հանդիպմանը կոնսենսուսի հասնելու հույսերը մեծ են։ Նրա խոսքով՝ բանակցություններում հաշվի են առնվում ինչպես Մոսկվայի մտավախությունները, այնպես էլ ռուսական գյուղմթերքի արտահանման ապահովագրական, լոգիստիկ և բանկային հատվածներում պատժամիջոցների առկայությունը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ