Նարեկ Մանթաշյանը հրաժարվել է հոսպիտալացվելուց
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով անխօրեին տեղափոխվել է հիվանդանոց ստացելէ առաջին բուժօգնություն, սակայն հրաժարվել է հոսպիտալացվել և վերադարձել է հետ քրեակատարողական հիմնարկ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը` Ալեքսանդր Կոչուբաևը:
«Բայց ստացվում է, որ ամեն շաբաթ Մանթաշյանը բացի դիաբետից մեկ այլ առողջական խնդրով հայտնվում է հիվանդանոցում, կլինի լյարդ, կլինի ստամոքս կամ այլ խնդիր: Սա արդեն խոշտանգման տարրեր պարունակող երևույթ է, մենք դեռևս մեկ ամիս առաջ միջնորդել ենք դատավոր Ֆարխոյանին հրատապ նիստ նշանակի և քննարկի կալանքի հետ անհամատեղելիությունը փորձաքննություն նշանակելու հարցը, բայց հասկանալի պատճառներով Ֆարխոյանը նիստ չհրավիրեց և այդ հարցը չքննարկվեց, հերթական նիստը ամսի 20-ին է և այդ օրը մենք այդ հարցը կբարձրացնենք»,-ասաց նա:
Փաստաբանի կարծիքով` դատարանում երեկվա կատարվածից հետո այնպես չէ, որ իշխանություննռրը սթափվելու են. «Նրանք ամեն ինչ բերել են, հանգեցրել են դրան, այնպես չէր, որ պահի տակ պարո Գրիգորյանը մահացավ, և ցավոք սրտի, պարոն Գրիգորյանը այս իշխանությունների միակ զոհը չէ: և կալանավայրում, և կալանավայրից դուրս կասկածելի հանգամանքներով պայմանավորված մենք մահեր ունեցել ենք և այս դեպքը իշխանություններին որևէ ձևով չի կաշկանդելու կամ սթափեցնելու և և օրինակ հրահանգ է լինելու դադարենեք քաղաքական հետապնդումը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Մանթաշյանը կալանավորվել է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.