Последние новости

Ո՞Վ Է ԱՅՍՕՐ ՀԻՇՈՒՄ ՀԻՐՈՍԻՄԱՅԻ ԵՎ ՆԱԳԱՍԱԿԻԻ ՄԱՍԻՆ

Եթե Թուրքիան իսկապես մտադիր է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ապա ինչո՞ւ առ այսօր բաց չէ սահմանը և դիվանագիտական հարաբերություններ էլ հաստատված չեն: Չէ՞ որ Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է անել դա անհապաղ...

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը եվ բազմաթիվ այլ փորձագետներ հավաստում են, որ պատճառն այն է, որ չնայած նախապայմանների բացակայության մասին պաշտոնական հայտարարություններին՝ Անկարան մտադիր է Հայաստանի հետ հարաբերություններում հասնել մի շարք առանձնաշնորհների:

Եվ այստեղ խոսքը ոչ միայն «հին» նախապայմանների մասին է, ինչպիսիք են Ցեղասպանության ճանաչման հարցի հետապնդումը, Կարսի պայմանագրի հաստատումը, Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում։ Այսօր, թեկուզև անշտապ, բայց հետևողականորեն Անկարան մտադիր է հասնել «Զանգեզուրի միջանցքի» բացման, զինված ուժերի թվաքանակի կրճատման, ատոմակայանի փակման, պատմության դասագրքերի վերաշարադրման…

Շատերը կարծում են, թե ակնհայտ չափազանցություն կա այն մտավախությունների մեջ, որ ներկայիս իշխանությունները կարող են գնալ այնպիսի զիջումների, ինչպիսիք են հրաժարումը Ցեղասպանության ճանաչման պահանջից և պատմության վերաշարադրումը Թուրքիայի և Ադրբեջանի համար շահեկան հունով։ Սակայն պետք չէ այդքան ինքնավստահ լինել և թերագնահատել ներկայիս իշխանության հնարավորությունները պատերազմում կրած պարտության մեղքն իր վրայից գցելու ծրագրերում։

Ահավասիկ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գագիկ Մելքոնյանն արդեն պնդում է, թե պատերազմում պարտությունն անխուսափելի էր, քանի որ զինվորականները նախքան պատերազմը օպերատիվ արձագանքման սխալ պլան են կազմել։ Եվ դրա համար Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը շուտով կդատվի... Ինչպես տեսնում ենք, որպեսզի ինքն ու իր կուսակցությունը խուսափեն պատասխանատվությունից, Նիկոլը պատրաստ է հերթական զոհը մատուցել ու Տոնոյանից հետո հաշվեհարդար է սպասվում նաև Փաշինյանի համերկրացի Օնիկ Գասպարյանին։ Լիովին այն թեզի հունով, թե պատերազմի և դրա արդյունքների համար մեղավոր են զինվորականները, ղարաբաղցիներն ու նախկին իշխանությունները։ Բայց բնավ ոչ իշխող թիմը…

Չարժե կասկածել, որ այս իշխանություններն ավելի հեռուն կգնան։ Հետո նրանք կասեն, թե պատերազմի համար մեղավոր էին Հայաստանի և Արցախի նախկին իշխանությունները, որոնք «բռնազավթել» են ադրբեջանական տարածքները։ Իսկ այնուհետ կասեն, թե ընդհանրապես հակամարտության մեղքը արցախցիներինն է, որոնք բարձրացրել են իրենց ինքնորոշման հարցը…

Չմոռանանք, որ այն, ինչը չի կարելի գնել փողով, կարելի է գնել մեծ փողերով։ Անկարան և Բաքուն դժվար թե ժլատություն անեն այդ հարցերում, և շուտով Երևանի ու Բաքվի, Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների «կարգավորման» գործընթացներին զուգահեռ՝ արևմտյան հայտնի կառույցներից ստացվող դրամաշնորհներին կավելանան նաև թուրքական ու ադրբեջանական դրամաշնորհները: Իսկ տնաբույծ օլիգարխները կհրճվեն այն հնարավորություններով, որ իրենց մեծահոգաբար կտրամադրեն Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները։

Կասկածից վեր է նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը կանեն ամեն ինչ, որպեսզի Հայաստանում իշխանության ղեկին պահեն «Քաղաքացիական պայմանագրին»։ Ինչպես ժամանակին ամերիկացիներն արեցին իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի աջակցեն Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը, որը կառավարել է Ճապոնիան հետպատերազմյան գրեթե ողջ շրջանում և այսօր էլ շարունակում է մնալ իշխանության ղեկին: Եվ որի գործունեության «շնորհիվ» ճապոնացիներն արդեն վաղուց ներել են Ամերիկային և՛ Հիրոսիման, և՛ Նագասակին...

Փորձագետների գնահատականներով, թեև այդ իրավիճակը խոցում է ճապոնացիների արժանապատվությունը, այդուհանդերձ երկրի քաղաքացիների մեծամասնությունը միանգամայն գոհ է իր խղճի հետ կնքած գործարքից: Գործարք, որն ապահովում է իրենց անվտանգությունն ու կյանքի որակը՝ արտաքին քաղաքական որևէ հավակնություններից հրաժարման գնով։ Այդպիսին է ճապոնացի ժողովրդի ազատ ընտրությունը, որի դիմաց լավ վճարվել է։

Մեր դեպքում, ճիշտ է, դրված խնդիրները լուծելու համար Անկարան ու Բաքուն պետք է դուրս մղեն Ռուսաստանին հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացներից։ Դժվար գործ է, բայց փաստ է, որ վերջին շրջանում մենք ականատես ենք իշխանության կուսակցության հետ փոխկապակցված լրատվամիջոցներում հակառուսական քարոզչության ակնհայտ աճի։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • К ИСТОРИЧЕСКОМУ ВИЗИТУ В ТУРЦИЮ НИКОЛА ВОВАЕВИЧА ПАШИНЯНА
    2025-06-18 09:35

    Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?

  • «ПОДВИГ» ПРЕМЬЕРА ПАШИНЯНА
    2025-06-17 09:29

    Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.

  • ТЕХНОЛОГИИ РЕШАЮТ ВСЕ
    2025-06-16 09:08

    Что показали военные действия между Израилем и Ираном? В первую очередь несомненное преимущество в технологиях одной страны над другой. Настолько существен сегодня этот фактор, что отходят в сторону такие компоненты, как территория страны, количество населения, патриотизм населения, храбрость командования… Все отходит на второй план.

  • КОГДА РУЛЯТ «ХРАБРЫЕ НАЗАРЫ»
    2025-06-14 09:55

    Начинал Дональд Трамп бодро. С энтузиазмом, пожалуй, не уступающим энтузиазму Пашиняна в 2018-ом. На этой волне Трампу даже удалось на некоторое время прекратить огонь в Газе и наладить определенный американо-российский диалог, но к конкретным позитивным результатам по деэскалации в конфликтных регионах это пока не привело. Более того, видим, что многие планы Трампа не только не реализованы, но в определенной степени привели к эскалации ситуации.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ