ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ՈՂՋԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԱՐՅԱՆ ԳԵՏԵՐՆ» ԱՐԴԵՆ ՀՈՍՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ…
Ռեժիմի գործողություններն ուղղված են ընդդիմության ֆիզիկական ոչնչացմանը
Հուլիսի 10-ին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարեց հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանքը 15 օրով երկարաձգելու միջնորդությունը: Փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որ դատավորի որոշումը նպատակ էր հետապնդում հնարավորություն տալ քննիչին և դատախազին գործը դատարան ուղարկել Չալաբյանի կալանքի տակ գտնվելու պայմաններում: Եթե հուլիսի 12-ին Չալաբյանն ազատ արձակվեր, ապա դատարանն արդեն չէր քննարկի կալանքի հարցը։ Հասարակական գործչին մեղադրում են Ագրարային համալսարանի ուսանողներին կաշառելու մեջ՝ ուսանողական կոմիտեի նախագահի հետ զրույցի մոնտաժված ձայնագրության հիման վրա։ Այլ ապացույցներ մեղադրող կողմը չունի։ Չալաբյանը կալանքը կրում է «Արմավիր» գաղութում, որտեղ լրացուցիչ 15 օրը հավասարազոր է խոշտանգման…
Դատարանի դահլիճում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահից հետո կտրուկ վատացել է Նարեկ Մանթաշյանի վիճակը, նրան «Վարդաշեն» գաղութից տեղափոխել են հիվանդանոց, ցուցաբերել առաջին օգնություն և վերադարձրել բանտախուց: Փաստաբանները վաղուց են ահազանգում 35-ամյա Մանթաշյանի առողջական վիճակի մասին, որը տառապում է ինսուլինակախյալ դիաբետով։ Վերջին հոսպիտալացման պատճառը սաստիկ առիթմիան էր։ «Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավարին կալանքի տակ են պահում այն բանի համար, որ 2020թ. նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենքում նա հատակից պոկել ու գլխավերևում բարձրացրել է ՀՀ պետական դրոշը։ Եթե Մանթաշյանը գլխավերևում ծածաներ Թուրքիայի կամ Ադրբեջանի պետական դրոշը, ապա, ամենայն հավանականությամբ, կմնար ազատության մեջ։ Մանթաշյանի արարքին ռեժիմը արձագանքեց միայն մեկ տարի անց՝ հասարակական գործչի ակտիվության գագաթնակետին։
Չնայած Մանթաշյանի ախտորոշմանը, դատավորն արդեն մեկ ամիս շարունակ չի կարողանում ժամանակ գտնել խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննարկելու համար։ Փաստաբանը տեղեկացրեց, որ առանձնակի ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող ռեցիդիվիստներին բանտից հիվանդանոց տեղափոխելիս ուղեկցում են երկու պահազորային, մինչդեռ Մանթաշյանին ուղեկցում է 8 հոգուց բաղկացած զինված պահակախումբ: Այն մասին, որ ռեժիմի գործողություններն ուղղված են ընդդիմության ֆիզիկական ոչնչացմանը, մեր ընթերցողներին զգուշացրել ենք լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար գեներալ Մանվելի մահից դեռ շատ առաջ։ Նրան սպանում էին դանդաղ ու ցուցադրաբար, դա հաշվեհարդար էր ի տես ամենքի։
Քաղաքական ու հասարակական գործիչ հանդիսացող քաղբանտարկյալները, որպես կանոն, պահվում են ԱԱԾ մեկուսարանում։ Դա վաղեմի ավանդույթ է։ 1996թ.սեպտեմբերի 25-ին խորհրդարանի գրոհից հետո, ինչը արձագանք էր նախագահական ընտրությունների արդյունքների կեղծմանը, ընդդիմադիր գործիչներին ծեծում էին ամենուր, բացի ԱԱԾ մեկուսարանից։ Երբ ընդդիմության պատգամավորներին լիագումար նիստերի դահլիճում ծեծում էին «Հանրապետություն» խմբակցության իրենց գործընկերները ( սեպտեմբերի 26), իսկ ՆԳՆ քննչական մեկուսարանում նրանց ոսկորներն էր կոտրում անձամբ Մուշեղ Սաղաթելյանը՝ «Կոստոլոմ» մականունով, ԱԱԾ քննչական մեկուսարանում ընդդիմադիրների հետ միանգամայն կոռեկտ էին վարվում։ Այսօր ԱԱԾ մեկուսարանում կան բարեկարգության աստիճանով տարբեր բանտախցեր։ Մի քանիսում կան հեռուստացույց և այլ հարմարություններ, բայց մեծ մասը պստլիկ խցեր են, որտեղ հնարավոր է միայն նստել։
Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, ներկայումս նույն խցում են հայտնվել նախկին նախարար և ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նստած է մենախցում, նույն ռեժիմով են ԱԱԾ քննչական մեկուսարանում պահվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Բանտը խաթարում է առողջությունը՝ անկախ տարիքից
44-օրյա պատերազմի մասնակիցներ Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը և այլք պահվում են Արթիկի գաղութում, որտեղ պայմանները, մեղմ ասած, վատն են։ Բանտը խաթարում է առողջությունը ոչ պակաս, քան մասնակցությունը մարտական գործողություններին, և տարիքը ոչ մի դեր չի խաղում: Բանտը կարող է մնացյալ ողջ կյանքում անառողջ թողնել նույնիսկ ամենաերիտասարդ ու կոփված մարդկանց…
Փաշինյանի ռեժիմի օրոք բանտում 44-օրյա հացադուլի հետևանքներից մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը։ Գեներալ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ էին պահում՝ չնայած բանտարկության հետ անհամատեղելի ախտորոշումներին. շաքարային դիաբետի ծանր ձև և օնկոլոգիա: Բանտը հիմնովին քայքայել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջությունը։ Կալանքի տեսքով խափանման միջոցը ավելի քան 4 տարի շարունակ օգտագործվում է Փաշինյանի քաղաքական հակառակորդներին պատժելու համար։ Բանտում կտրուկ վատացավ գործարար Սամվել Մայրապետյանի առողջությունը, որից ռեժիմը փորձում էր ամեն գնով ցուցմունքներ կորզել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Մի օր, հուսով եմ, քաղաքականացված հանրությունը առաջին շուրթերից կիմանա, թե ինչպես է հարազատներին հաջողվել փրկել Մայրապետյանին և տանել նրան Եվրոպա՝ բուժման։
Բանտում վատացավ նաև նախկին գլխավոր դատախազ և ՔԿ պետ Աղվան Հովսեփյանի առողջությունը, նրան ձերբակալել են «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքում ելույթից անմիջապես հետո: Հովսեփյանն ունի բանտարկության հետ անհամատեղելի հիվանդությունների մի ամբողջ բազմություն, իսկ այ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին հաջողվեց դուրս գալ բանտից, որտեղ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, նրա առողջությունը կտրուկ վատացել է։ Ճիշտ է, նրա ազատ արձակվելուց հետո ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում 300 հազար դոլար գումարի մասին, այնպես որ կարելի է համարել, որ նա «էժան է պրծել»։ Ըստ լուրերի՝ Խաչատրյանն արդեն վերադարձել է ԱՄՆ-ում գտնվող պալատական տիպի իր շքեղ առանձնատներ, մյուսները համարում են, որ նա դեռ Հայաստանում է…
Մարզպետն աշխատում է քաղբանտարկյալի դեմ
Մեղադրանքներ ներկայացնելուց հետո վատացել է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի վիճակը, նա ինսուլտ է տարել։ Սաստիկ քայքայված է Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի առողջական վիճակը։ Շուտով մեկ տարին կլրանա, ինչ նա կալանքի տակ է, ընդ որում դատավարությունները մշտապես հետաձգվում են։ Կալանավորման իրական պատճառն այն էր, որ Մանուչարյանը չէր համաձայնել հրաժարական տալ։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ուզում էր, որ մինչև աշնանային ընտրություններ համայնքը գլխավորեր վարչապետի դրածոն՝ պաշտոնակատարի կարգավիճակով։ Ըստ լուրերի, Հովհաննես Մանուչարյանը մտադիր է մասնակցել համայնքի խորհրդի ընտրություններին, սակայն հիմնավոր կասկածներ կան, թե նրան կհաջողվի կրկնել ընտրություններում Առուշ Առուշանյանի հաղթանակը բանտախցից:
Բերդ համայնքում մարզպետի նախաձեռնությամբ իրականացվում են լայնածավալ «բացատրական աշխատանքներ»: Մանուչարյանը գրեթե մեկ տարի բանտում է անցկացրել մի քանի մետր քարքարոտ համայնքային հողի պատճառով, որը ցանկապատ կառուցելիս սխալմամբ վերցրել է նրա որդին։ Երբ թյուրիմացությունը պարզվել է, քաղաքապետի որդին գումար է վճարել այդ հատվածի համար, այսինքն համայնքը շահույթ է ստացել։
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանն է սանկցիա տվել կալանավորելու հանգուցյալ Արմեն Գրիգորյանին, Ավետիք Չալաբյանին, Իգոր Խաչատուրովին, Գերասիմ Վարդանյանին, Միկա Բադալյանին, Մամիկոն Ասլանյանին: Ազատության մեջ այսօր միայն Խաչատուրովն է, Ասլանյանին, ինչպեսև Գրիգորյանին, արգելել են տեսակցել հարազատների հետ։ Վանաձորի օրինական վերընտրված քաղաքապետին կալանքի տակ են պահում մեծ վաղեմության դեպքերին վերաբերող մտացածին մեղադրանքով։
Կայթպար ոսկորների վրա
Չարժե արձագանքել Արմեն Գրիգորյանի մահվան առնչությամբ սոցցանցերում մոլեգնող վհուկատոնին, կան տմարդիներ և թերմարդիկ, որոնք իրենց թույլ են տալիս չարախնդալ ուրիշի մահվան կապակցությամբ: Ֆեյքերի ֆաբրիկան ու ռեժիմի քարոզչամեքենան ոսկորների վրա կայթպար սկսեցին, երբ Գրիգորյանի մարմինը դեռ չէր պաղել։
Երբ «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը հուլիսի 15-ի հանրահավաքի ամբիոնից հնչեցրեց հաղորդավար Գնել Սարգսյանի արձագանքը Գրիգորյանի մահվան առնչությամբ, հրապարակում վրդովմունքի ալիք բարձրացավ: Հեղինակը չի մեջբերի այդ անպարկեշտությունը, կսահմանափակվի հիշեցումով, որ Գնելը իշխող ռեժիմի ամենաճշգրիտ մարմնացումն է…
Ժամանակն է հասկանալ, որ Փաշինյանի գործողություններն ուղղված են ընդդիմության ֆիզիկական ոչնչացմանը։ Սա պայքար է առանց կանոնների և մարդասիրության, ընդ որում բռնակալի ախորժակը 4 տարվա ընթացքում բացվել է։ 2019-ին նա պահանջում էր, որ Արթուր Վանեցյանը (այն ժամանակ ԱԱԾ ղեկավարը) «արյան գետեր» ապահովի Իջևանում, այսօր այդ գետերն արդեն հոսում են Երևանի փողոցներով։ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային ակցիաների մասնակիցների հանդեպ մորեգույն ու սև բերետավորների հաշվեհարդարները, հեղինակավոր իրավաբանների կարծիքով, պետք է գնահատել որպես բազմակի մահափորձեր: Իսկ մի՞թե մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով Փաշինյանի ավտոշարասյան կատաղի սլացքը մահափորձ չէ։ Հղի Սոնա Մնացականյանը դարձավ արագության գերազանցմամբ վրաերթի զոհ։
Վերջերս ասում էին, թե իբր՝ թող Սոնա Մնացականյանն ու նրա չծնված երեխան դառնան ռեժիմի վերջին զոհերը, բայց Սոնայից հետո զոհվեց Արմենը, վաղը էլի ինչ-որ մեկին կսպանեն։ Ռեժիմի գործողությունները միտված են ոչնչացման, միայն համախմբվելով կարելի է ողջ մնալ…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 09:22
Дата 20 июня связана не только с проведением досрочных выборов 2021 г. В тот день в 2023 г. Пашинян пришел на заседание Следственной комиссии парламента по изучению обстоятельств 44-дневной войны под председательством Андраника Кочаряна и помимо прочего коснулся персоны первого президента Левона Тер-Петросяна. Напомню, что в ходе акций, последовавших за президентскими выборами 19 февраля 2008 г., Пашиняна неоднократно видели среди завсегдатаев палаточного городка на площади, прилегающей к Театру оперы и балета, где он кричал во всю глотку: "Ле-вон! Ле-вон! Ле-вон!".
-
2025-06-14 10:44
Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.
-
2025-06-14 09:52
"Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.
-
2025-06-13 09:37
Все началось с Овика Агазаряна, которого легко можно было выдворить из ГД за разглашение секретных данных, которыми Пашинян поделился с фракцией большинства. Для этого вовсе не обязательно было самому Пашиняну сначала изучить содержание телефона Агазаряна, а потом сделать всеобщим достоянием детали его интимной переписки. Разглашение интимных подробностей не стихло даже в те дни, когда Агазарян хоронил жену.